Սևանում իշխանի պաշարների վերականգնման համար Կառավարությունը 201 հա հողատարածք տրամադրեց
SocietyԿառավարությունը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 201 հա հողատարածք տրամադրեց «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշման նախագիծը հունիսի 18-ի նիստում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Լիճք և Կարճաղբյուր համայնքներում պետական սեփականություն հանդիսացող տարածքը կտրամադրվի վերոնշյալ ընկերությանը՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման նպատակով»,- ասաց նախարարը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի համապատասխան որոշմամբ հաստատվել է Սևանա լճում իշխանի պաշարներիվերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, որը նպատակաուղղված է Հայաստանում ջրային կենդանիների և բույսերի բուծման ուվերամշակման ճյուղերի զարգացմանն ու Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը:
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ստեղծվել է «Սևանի իշխան» ՓԲընկերությունը: