Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ատոմակայանի խնդիրն արծարծելը շինծու պատրվակ է. Նալբանդյան
SocietyՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական ատոմակայանի գործարկման հետ կապված որևէ հարց չի քննարկվել: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ` անդրադառնալով իտալացի խորհրդարանականի հարցին, թե թուրքերը հայտարարել են, որ Հայաստանի Ատոմակայանի հարցը համարում են հայ-թուրքական սահ մանը բացելու խոչընդոտներից: «Ատոմային կայանի հետ կապված` թե թուրքերը որտեղ են ասել, ես չգիտեմ: Ես բանակցել եմ թուրքական կողմի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների շուրջ, և մենք միայն արտգործնախարարների մակարդակով ունեցել ենք 15 հանդիպում, և երբեք ատոմակայանի հարց թուրքական կողմից չի բարձրացվել: Դա, ճիշտ եք, երևի շինծու պատրվակ է նրանց կողմից: Թուրքական կողմը հնարավորիս փնտրում է տարբեր հարցեր, տարբեր կառույցներում, տարբեր միջազգային շրջանակներում, որ Հայաստանի դեմ դուրս գա հայտարարություններով: Դա այդպիսի փորձ է»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը հիշեցրեց, որ թուրքական կողմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդհուպ մինչև արձանագրությունների ստորագրումը, սկսվել է երկուստեք առանց նախապայմանների, սակայն, ստորագրումից հետո Թուրքիան կրկին անցել է նախապայմանների իր լեզվին: «Նրանց գլխավոր նախապայմանը կապված էր Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որը բանակցությունների ընթացքում ընդհանրապես չի բարձրացվել, քանի որ մենք սկսել ենք այդ բանակցությունները մեկ ընդհանուր պայմանավորվածությամբ, որ բանակցությունները վարվելու են առանց նախապայմանների: Հենց այդ ըմբռնումով էլ մենք վարեցինք բանակցությունները և որևէ նախապայման չկա արձանագրությունների մեջ»,-շեշտեց ԱԳ նախարարը:
Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունըՀարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը:
Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը ԼեռնայինՂարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունըՀարավային Կովկասում< /i>:
Եռօրյա սեմինարի ժամանակ անդրադարձ կկատարվի Մերձավոր Արևելքում եւ դրանից այն կողմ ԻԼԻՊ-ի գործունեությանը, հայկական սփյուռքի վրա դրա ունեցածազդեցությանը, նաև Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության խնդիրներին, տարածաշրջանում քաղաքական զարգացումներին եւ քաղաքացիականհասարակության, փա կ սահմանների, տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերներին: