Եվրասիական և Շանհայի ինտեգրացիոն գործընթացների նպատակները համընկնում են. Կարինե Մինասյան
SocietyԵվրասիական տնտեսական միությունը և Շանհայի համագործակցության կազմակերպությունն ունեն համագործակցության լայն հեռանկարներ: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարԿարինե Մինասյանը:
Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, «ՇՀԿ և Եվրասիական տնտեսական միություն. նոր իրողություններ, նոր հնարավորություններ: Նախագծային համագործակցություն և ֆինանսական մեխանիզմներ» խորագիրը կրող գործարար ֆորումին քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և ՇՀԿ-ի փոխգործակցության հնարավոր ուղղությունները և բիզնեսավարման պայմանններըˋ ԵԱՏՄ համաձայնագրով սահմանված պարտականությունների շրջանակներում: «Եվրասիական տնտեսական միությունը և Շանհայի համագործակցության կազմակեր պությունը համագործակցության լայն հեռանկարներ ունեն,- համոզված է Մինասյանը:- Մանավանդ, որ երկու միությունների անդամ երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) կքննարկեն բիզնեսի վարման պայմաններն ինչպես ՇՀԿ գործընկերների, այնպես էլ միության տարածքումˋ ԵԱՏՄ համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունների շրջանակներում: Այդ նպատակով ավելի արդյունավետ կլինի, որպեսզի ԵԱՏՄ բոլոր երկրները ակտիվ մասնակցեն ՇՀԿ-ի հետ տարվող բանակցություններին»:
Նրա խոսքով՝ երկու միությունների շատ նպատակներ համընկնում են. ավելի արդյունավետ ենթակառուցվածնքերի ստեղծում, փոխադրումների, ներդրումների զարգացում, ապրանքների և ծառայությունների տեղաշարժը խոչընդոտող արգելքների վերացում, մաքսային գործընթացների կատարելագործում, տեխնիկական կարգավորումների համապատասխանեցում և այլն:
ԵՏՀ նախարարի խոսքովˋ երկու միությունների համագործակցության բոլորովին նոր ողղություններ է նախանշում թվային տարածության և թվային տնտեսության զարգացումը: Անդամ երկրների ՀՆԱ-ում թվային տնտեսության մասնաբաժինը մեծ չէ, սակայն այն մեծանում է տարեցտարի: Այն տնտեսության զարգացման և բարձր վարձատրելի աշխատատեղերի ստեղծման ամենանշանակալից բաղադրիչներից է: Իսկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարող է նոր խթան դառնալ համատեղ նախաձեռնությունների առաջադրման համար:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ԵԱՏՄ-ի աշխարհագրորեն ամենամոտ հարևանն է: Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը միաժամանակերկու միությունների անդամներ են, իսկ ԲելառուսÕ ¨ և Հայաստանը ձգտում են ամրապնդել հարաբերությունները ՇՀԿ-ի հետ: Գործարար ֆորումին մասնակցել են ՌԴտնտեսական զարգացման նախարարության, Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարարության, Բաշկորտոստանի Հանրապետության վարչակազմի,Ռուսաստանի առևտրա-արդյունաբերական պալատի, Պակիստանի առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, ռուս գործարարներ: