Հայաստանը կամուրջ է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ. Սեյրան Օհանյան
SocietyՀայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը բազմավեկտոր է. ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի եւ դաշինքի անդամ պետությունների հետ երկկողմ ձեւաչափով: Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը դիտարկում է իր անվտանգության համակարգի անբաժան մասը: Այս առումով երկիրը կարծես թե կամուրջի դեր է կատարում: Նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյր ան Օհանյանը Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ: Օհանյանն ասաց, որ պաշտպանական ոլորտում որդեգրած քաղաքականությունը համադրությունների հիման վրա է: Տարբեր ուժերի եւ միավորումների հետ համագործակցելով` Հայաստանը ոչ թե մտնում է հակադրության մեջ, այլ փոխլրացնում: Այս կերպ Հայաստանը միջազգային անվտանգության ապահովման լիարժեք անդամ է:
«ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության խորհրդատվական աջակցությամբ 2008-ից անցկացվել են եւ ներկայումս իրականացվում են տարբեր ծրագրեր, ռազմական կրթության բարեփոխումներ, բարեվաքրության ամրապնդման գործընթացներ, զինված ուժերում մարդու իրավունքների իրազեկում: Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամն է եւ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը, որը ակտիվորեն ընդգրկված է ՆԱՏՕ-ի խաղաղության եւ կայունության ապահովման բոլոր գործողություններում»,-ասաց Օհանյանը` հավելելով, որ երկու միությունների հետ համագործակցությունն ապացուցել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է:
«Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի սահմաններում սահմանապահն է եւ որոշակի կամուրջի դերակատարություն կարող է ունենալ: Հայտնի է, որ բոլոր կառույցներն էլ իրենց սահմանապահներին լուրջ ուշադրությամբ են վերաբերվում»,- ասաց Օհանյանը` հավելելով, որ տարբեր բնագավառներում ձեռք բերված փորձը նպաստում է ՀՀ Զինված ուժերի զարգացմանը: