Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բնապահպանության նախարարությունը պատրաստ է արձագանքել ՀԿ-ների կողմից բարձրացված հրատապ հարցերին

Society

 ՀՀ բնապահպանության նախարարին կից  հասարակական խորհուրդը նիստ է անցկացրել: Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հասարակական խորհրդի անդամների բարձրացրած հարցերի հիման վրա ձևավորված նիստի օրակարգում ընդգրկված են եղել բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ պահպանության վիճակին, էկոտուրիզմին և ոլո րտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին:

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Հայկական էկոտուրիստական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությունը, հեռանկարները և դրան խթանող միջոցառումները: Բանախոսն առաջարկել է մշակել էկոտուրիզմի զարգացման ռազմավարություն, ինչպես նաև համակարգել ԲՀՊՏ-ներում տարբեր ներդրումային ծրագրերով իրականացվող էկոտուրիզմի խթանման բաղադրիչները:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր վիճակի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել խորհրդի նիստին որպես փորձագետ հրավիրված «Թռչունների պահպանության միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանը:

Շահագրգիռ քննարկման ժամանակ խորհրդի անդամները կարևորել են էկոտուրիզմի ճիշտ կազմակերպման, էկոտուրիստական գործունեության հավատարմագրման, ԲՀՊՏ-ներում այդ նպատակով պահպանման գոտիների ձևավորման և այլ հարցերը: Ամփոփելով առաջին հարցի քննարկումը` նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից գործնական քայլեր են արվում ազգային պարկերում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի ԲՀՊՏ-ների պահպանման համար անհրաժեշտ միջոցների ներգրավմանը:

«Քայլ» հասարակական կազմակերպության նախագահ Գալուստ Նանյանը ներկայացրել է ԲՀՊՏ-ներում կատարվող ներդրումների խնդիրը, որի համատեքստում խորհրդի քննարկմանն է ներկայացրել «Հանքավանի» ջրաբանական  և «Որդան կարմիր» պետական արգելավայրերի վիճակը: Ըստ բանախոսի դիտարկումների` արգելավայրերը պատշաճ կարգով  սահմանազատված չեն հարակից համայնքային տարածքներից, ինչի արդյունքում արգելավայրի ռեժիմի խախտումներ են արձանագրվում: Գ. Նանյանն առաջարկել է մասնավորապես «Որդան կարմիր» պետական արգելավայրի տարածքները ցանկապատել ու համար միջոցներ ներգրավել: Զեկուցողը բարձրացրել է նաև արգելավայրի հարակից տարածքների համայնքների բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներ ծավալելու հարցը:

Հասարակական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Որդան կարմիր» պետական արգելավայր կատարած իր այցի ժամանակ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արգելավայրի  սահմանազատման ուղղությամբ: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նախագահ Ռուբեն Խաչատրյանն, անդրադառնալով հասարակության իրազեկման խնդիրներին, հասարակական խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Երևանի կենդանաբանական այգում նախատեսվում է ստեղծել ԲՀՊՏ-ներին վերաբերող տեղեկատվական կենտրոն, ինչը թույլ կտա այգու բա զմահազար այցելուներին տեղեկատվություն տրամադրել  բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոտուրիստական ծառայությունների մասին:

Ամփոփելով նիստը` Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ ու օգտակար քննարկման համար, նկատել, որ իրենց բարձրացրած հարցերով հասարակական կազմակերպություններն աջակցում են ՀՀ բնապահպանության նախարարությանը` խնդիրների լուծման հարցում: Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է օպերատիվ կերպով կազմակերպել քննարկումներ և արձագանքել հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հրատապ հարցերին:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live