Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հունիսի 18-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում անձամբ է ընդունել ու լսել բնակիչներին: 

Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց բարձրացրած հարցերին ու լսելով առաջարկները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են շարունակական:
«Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը անձամբ ինձ համար մշտապես եղել է աշխատաոճ ու, համոզված եմ, որ դա ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով:

Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ շուրջ երեք տարի առաջ իմ կողմից սահմանվեց քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններ կազմակերպելու աշխատակարգը, որը վստահորեն կարող եմ ասել, որ լավ արձագանք գտավ հանրության շրջանում: Այս հարցում իմ մոտեցումը հստակ է ու միանշանակ. բնակչի բարձրացրած ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա: Եվ այսօր մեր համաքաղաքացիները գիտեն, որ մասնավորապես յուրաքանչյուր հինգշաբթի կարող են այցելել վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին ու հենց նրանց ներկայացնել իրենց հուզող հարցերը՝ համոզված լինելով, որ եթե հարցը մեր լիազորությունների շրջանակում է և օրենքի սահմաններում, ապա անպայման համապատասխան ընթացք և լուծում է ստանում»,- ընդգծել է քաղաքապետը:

Այն, որ մոտեցումն այս արդարացված է ու իսկապես արդյունավետ, փաստում է տարեցտարի ընդունելություններին մասնակից քաղաքացիների թվի ավելացումը: Ըստ այդմ, եթե 2013 թվականին շուրջ 6000 քաղաքացի է մասնակցել այդ ընդունելություններին, ապա 2014-ին՝ արդեն շուրջ 7000 քաղաքացի:

Եվ հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին 2013-ի համեմատ 2014-ին շուրջ 1000 քաղաքացի պակաս է այցելել ընդունելության, ինչն իր հերթին փաստում է, որ բնակիչներն, իրենց հուզող հարցերի պատասխանները տեղում ստանալով, քաղաքապետարանի ընդունելություններին այցելելու անհրաժեշտություն այլևս չեն ունենում:

«Սա խոսում է նաև տեղերում կազմակերպվող ամենօրյա սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, ինչը գովելի է և արժանի գնահատանքի: Ինչպես գիտեք, ժամանակ առ ժամանակ անակնկալ այցով ես էլ եմ մասնակցում այդ ընդունելություններին և անձամբ եմ լսում մեր քաղաքացիներին:

Անշուշտ, սա միակ ձևաչափը չէ մեր համաքաղաքացիների հետ անմիջական շփվելու և նրանց հուզող հարցերը լսելու: Իմ պարբերական շրջայցերի ժամանակ ևս առիթ եմ ունենում շփվել մեր համաքաղաքացիների հետ ու նշեմ, որ տարեցտարի մեր բնակիչները քաղաքային տնտեսությանը վերաբերող հրատապ լուծում ենթադրող հարցեր համեմատաբար ավելի քիչ են բարձրացնում՝ վստահեցնելով, որ վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ աշխատակազմը հենց տեղերում մշտապես անմիջական շփման մեջ է բնակիչների հետ, ու առաջացող խնդիրներին էլ արագ լուծումներ են տրվում: Ուզում եմ վստահեցնել, որ այս աշխատաոճը լինելու է մշտական, և համոզված եմ, որ այս սկզբունքով աշխատելով՝ մենք հետզհետե կլուծենք նաև բոլոր այն խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած են եղել Երևանում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչներն իրենց հերթին նշել են, որ մայրաքաղաքում այսօր ընթացող լայնածավալ աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ իրենց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները հետզհետե ծրագրային ընթացք են ստանում և կյանքի կոչվում: Նրանք նաև նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները, ինչի համար իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri