Գիտնականները նիհարելու նոր մեթոդ են հայտնաբերել
LifestyleԲիրմինգհեմի համալսարանի ուսումնասիրողները մշակել են ուտելի գել, որը ուռչում է ատամոքսում և հագեցվածության զգացողություն առաջացնում: Ծովային ջրիմուռներից, օսլայից և ցիտրուսների կեղևից պատրաստված լուծվող զանգվածը կարող է օգտագործվել որպես սովորական սննդային խտացուցիչ:
Ստամոքսաթթվի հետ շփվելիս դրա բաղադրիչները սկսում են ուռչել՝ վերածվելով պինդ զանգվածի: Գելը դժվար է մարսվում՝ երկար ժամանակով նվազեցնելով ուտելու ցանկությունը: Ներկա պահին գիտնականները վերամշակում են իրենց արտադրանքը, որպեսզի այն հնարավոր լինի ավելացնել սովորական կերակրատեսաներին: Ծրագրի ղեկավար Ջենիֆեր Բրեդբիրը հուսով է, որ այդ բացահայտումը կօգնի պայքարել Բրիտանիայում ճարպակալման համաճարակի դեմ: