Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքը
SocietyՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը հունիսի 17-ին վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործի վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից: ՀՀ վերաքննիչ դատարանը մայիսի 5-ին անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Տուժող կողմը պահանջում է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի վերաբերյալ 2015 թվականի հունվարի 29-ի դատավճիռը` ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի մասով և նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով և 3 տարի ժամկետով զրկում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Բացի այդ`տուժող կողմը պահանջում է նաև հայցի մասով բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված դատավճիռը` ամբողջությամբ բավարարելով տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահող դատավորն է Դավիթ Ավետիսյանը, դատավորն է Համլետ Ասատրյանը: Վարդան Պետրոսյանի գործով ներկայացրած բողոքի քննության օրը դեռևս հայտնի չէ:
2015 թվականի հունվարի 29-ին