Նյու Յորքի նահանգի գետում ֆրանսիացիների փոխադրող զբոսանավը մխրճվել Է ջրարգելակի մեջ
SocietyՖրանսիայի տասնյոթ քաղաքացիներ վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի գետում՝ Կանադայի հետ սահմանից ոչ հեռու, ջրարգելակին զբոսանավի բախման հետեւանքով, տեղեկացնում են տեղական իշխանությունները:
Նավը ջրարգելակին Է բախվել Մասենա քաղաքում՝ Սուրբ Լավրենտիոս գետում:
Ինչպես գրել Է տեղական Watertown Daily Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առափնյա ծառայությունը, Էքսկուրսիոն նավում եղել են 274 ուղեւոր եւ անձնակազմը՝ բոլորն Էլ Ֆրանսիայի քաղաքացիներ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մնացած ուղեւորներին տարահանում են:
Տեղական իշխանությունները պարզում են բախման պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: