Արարատցի երեխաները մեկնեցին Հանքավանի ճամբար
SocietyԱրարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխա հունիսի 19-ի վաղ առավոտյան առաջին փուլով մեկնեցին Հանքավանի «Հեքիաթային կիրճ» մանկական առողջարարական ճամբար, որտեղ կհանգստանան 20 օր: Այդ օրերին նրանք կծանոթանան պատմամշակութային արժեքներին, կմասնակցեն էքսկուրսիաների, մարզական խաղերի, պոեզիայի ցերեկույթներն:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամայնը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց հուզող հարցերով, վստահեցրեց, որ ճամբարն այն վայրն է, որտեղ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են, իրենք կարող են այդ հարցում մտահոգություն չունենալ: Նա նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը վերոհիշյալ կարգավիճակով երեխաներին այս տարի եւս հնարավորություն կընձեռի երեք փուլով հանգստանալու առողջարարական ճամբարում: 2014 թվականի ն վերոհիշյալ ճամբարում երեք փուլով իրենց հանգիստն են անցկացրել մարզի 345 երեխա: Այս տարի եւս նրանց թիվը չի նվազի:
«Այս տարի կրկին կայցելեմ ճամբար, կծանոթանամ ձեր առօրյային, մեկ ամբողջ օր կանցկացնենք միասին»,-ասաց Աբրահամայնը՝ ավելացնելով, որ նախորդ տարի եղել է այնտեղ, օրն անցկացրել բավականին հագեցած եւ հաճելի մթնոլորտում:
Մարզպետարանի բակում երեխաներին ճանապարհելու էին եկել նաեւ մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Գեղամ Միրզոյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը: