Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ձախ Հարութ. «Իմ տխուր ժամանակներին Սիրուշոն միշտ կողքիս է եղել»

Lifestyle

BlogNews.am-ի խմբագրությունում այսօր հյուրընկալել էինք երգիչ Ձախ Հարութին՝ Հարութ Փամբուկչյանին, ում հետ հետաքրքիր զրույց ունեցանք ստեղծագործական նորություններից ու կնոջ կորստից մինչև Հայաստանի խնդիրներն ու վերադարձի հավանականությունը։ Սիրելիի մահը մեծ ազդեցություն է ունեցել երգչի վրա։ Մեր զրույցի ընթացքում նա մի քանի անգամ հուզվեց... ամեն անգամ կնոջ անունը տալիս նրա ձայնը խզվում էր, աչքերում արցունքներ էին հայտնվում։

-Պարոն Փամբուկչյան, այս անգամ ի՞նչն է Ձեզ բերել  Հայաստան։

- Միշտ մեծ ուրախությամբ եմ գալիս Հայաստան։ Ինձ հրավիրել են մի հարսանիքի։ Նրանք իմ երկրպագուներն են, չափից շատ են սիրում իմ երգերը, իսկ այդպիսի մարդկանց չես կարող մերժել։ Ինձ համար միշտ էլ հաճելի է լինել այստեղ, որովհետև սա իմ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, իմ երգերի մեջ էլ է Երևանը։

- Դուք հաճախ եք երգում հարսանիքների ժամանակ, հետաքրքիր է՝ ի՞նչ պայմանների դեպքում եք համաձայնում երգել ինչ-որ մեկի հարսանիքին։

- Այո, շատ եմ երգում հարսանիքներին։ Երբեմն հարսանիքները վերածվում են համերգների։ Կան մարդիկ, ովքեր ուզում են, որպեսզի իրենց հարսանիքին մի ժամ էլ այնպիսի ստեղծագործություններ երգեմ, որոնք պարային չեն, ուզում են երգեմ, որ լսեն։ Մարդիկ քեֆ են անում, բայց նույնիսկ իրենց ուրախության ժամանակ ուզում են պահել այդ լուրջ գիծը՝ լսել գուսանական երգեր, իմ, Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի ստեղծագործություններից։ Դա ինձ շատ է ուրախացնում, նշանակում է՝ մեր ժողովուրդը  ձեռքից լրիվ չի գնացել. երբ ժողովրդին որակյալ երաժշտություն ես տալիս, միշտ պատրաստ է վերցնել դա։

-Հասանիքներին երգելու համար մե՞ծ հոնորարներ եք պահանջում։

-Մի քանի տարի առաջ ինձ մի տղա մոտեցավ, ասաց՝ ես ու նշանածս շատ ենք սիրում քո երգերը, արվեստը, ուզում ենք, մեր հարսանիքին դու երգես, բայց փող չունենք։ Ես գնացի ու երգեցի, խմբիս տղաներն էլ են պատրաստակամ նման հարցերում։ Ամեն բան դրամով չի որոշվում։ Ես զրոյից եմ սկսել և հասել այս կետին։ Տարիներ առաջ էլ երևակայական գներ չեմ ուզել։ Մենք ժամանակին երգում էինք 200-300 դոլարով, իմ աճելու հետ այդ թիվն աճել է։ Դա մի գիշերում չի պատահել, դա տարիների քրտնաջան  աշխատանք է։ Հիմա, Փառք Աստծո, հասել է մի կետի, երբ ես չեմ խոսում դրա մասին։ Բոլոր հարցերով որդիս է զբաղվում։ Բոլորն էլ վճարում են այն գումարը, որն ասվում է։ Փառք Աստծո, ժողովուրդն այսօր վճարունակ է։ Ես դա նույնիսկ այստեղ եմ տեսնում։ Իհարկե, ԱՄՆ-ում դա ավելի դյուրին է։ Այդ կողմից ես ոչ մի խնդիր չունեմ։

-Այստեղի հանդիսատեսը շատ է սպասում Ձեր համերգներին։ Ե՞րբ կլինի համերգ։

-Ժամկետ նշել չեմ կարող, բայց հիմա խոսակցություններ կան, որ այստեղ պետք է համերգ կազմակերպվի։ Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին մենահամերգ ունեմ Կրեմլում։ Երևանի համար էլ պատրաստվում ենք։

-Երևանում ակումբայի՞ն, թե՞ համերգասրահում համերգ ունենալու մասին է խոսքը։

-Համերգասրահում։ Թեև Լոս Անջելեսում ակումբներում շատ եմ երգել, ես ակումբ շատ չեմ սիրում, որովհետև այնտեղ ալկոհոլ շատ կա։ Ես չեմ սիրում, երբ ինձ խմելով են լսում։ Մի բան է, երբ ժողովուրդը լուրջ նստում, քեզ է լսում, մի բան է, երբ խմում է. հարբած ժողովրդին շատ դյուրին է շարժել տեղից և խաղալ զգացմունքների հետ։ Իհարկե, հարսանիքներն ու ակումբային համերգներն իրենց տեղն ունեն, բայց ես գերադասում եմ մեծ բեմը։

-90-ականներին Դուք թողարկում էիք երգեր, որոնք միանգամից հիթ էին դառնում, հիմա նոր ստեղծագործություններ շատ քիչ եք ունենում։ Ինչո՞ւ։

-Ես մեկ տարի առաջ ձայնագրություն եմ արել, սակայն երիտասարդ տարիքում  էնտուզիազմը խեղդում է քեզ։ Տարիներ ընթացքում սկսում ես նստակյանց դառնալ, իսկ երբ վիշտ ես տեսնում, կրկնակի դժվար է։ Հիմա ավելի բծախնդիր եմ դարձել, եթե առաջ 4 հոգով էինք մի երգ ձայնագրում, հիմա 35-40 հոգով ենք ձայնագրում, նույնիսկ Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախումբն ենք օգտագործում։ Թեև Հետաքրքիրն այն է, որ երիտասարդ տարիքում շատ գործ եմ արել, բայց՝ որակով գործեր եմ ներկայացրել։ «Մենք չենք լինի էլ 20 տարեկան», «Տարիներն անցան», «Սիրում եմ քեզ» երգերը ես ամեն համերգին երգում եմ 2-3 անգամ, որովհետև հանդիսատեսը պահանջում է։

-Վերջերս երկու զուգերգ ներկայացրիք նաև երիտասարդ կատարողների՝ Սիրուշոյի և Արմենչիկի հետ։ Երիտասարդների համար շատ կարևոր է զուգերգ ունենալ Ձեզ հետ, իսկ Ձեզ համա՞ր։

-Հիմա երիտասարդներն ուզում են հետ բերել այդ երգերը։ Արմենչիկի հետ ձայնագրեցի «Անցել ա Գետակը», որը երգել եմ 20 տարի առաջ։ Սիրուշոյի հետ երգեցինք «Տարիներն անցան» երգը, որը մեկ շաբաթվա ընթացքում 4-5 միլոն դիտում ունեցավ։ Այդ երգը ես ձայնագրել եմ 35 տարի առաջ։ Գիտե՞ք, երգս իր հաջորդ կյանքը ապրեց։

-Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Սիրուշոյի հետ։

-Իրենք տուն ունեն Լոս  Անջելեսում, Սիրուշոն այնտեղ էր, միշտ զանգում էր ինձ, խոսում էինք։ Պատակնեկան տարիներին Սիրուշոն շատ է եղել ԱՄՆ-ում, նա պատմում է, որ  գալիս էին ու լսում իմ երգերը։ Ես իրենից տարիքով մեծ եմ, բայց մենք դարձել ենք ընկերներ։ Իմ տխուր ժամանակներին Սիրուշոն միշտ կողքիս  է եղել և նրա հետ բարեկամություն  ստեղծվեց։ Ես իր ամուսնուն էլ եմ լավ ճանաչում, իրենք լավ զույգ են։

Մի օր Սիրուշոն ասաց, որ մանկուց սիրել է այս երգը, հարցրեց՝ կարո՞ղ է նոր ձևով ներկայացնել։ Ես սիրով համաձայնեցի, քանի որ ուրախանում եմ, որ երիտասարդ սերունդը, որն ունի իր երգերը. հաջողությունների է հասնում դրանցով, մոտենում է քեզ ու խնդրում կատարել դասական դարձած երգերը։ Երգը երկրորդ կյանք է ապրում, ինչից ուրախանում ես։

- Մեկուկես տարի առաջ մեծ կորուստ ունեցաք, մահացավ Ձեր կինը...

- (Ընդհատում է) Հոգեպես շատ վիրավորված եմ կնոջս պատճառով, քանի որ մեր 38 տարվա ընկերությունը... (հուզվում է) դա կյանքի կորուստ է, այս բաժինն ինձ համար մութ է։ Կցանկանամ, որ ոչ ոք չունենա նման կորուստ։

-Դեռ չե՞ք հաղթահարել սթրեսը։

-Ասում են՝ ժամանակը կշտկի, բայց ժամանակը ոչինչ չի շտկում, հիշողություններից փախուստ չկա։ 38 տարի մենք ամեն տեղ միասին ենք գնացել։ Փարիզի հայկական թաղամասում մտնում եմ ռեստորան, մատուցողը հարցնում է՝ որտե՞ղ է Ձեր սիրելի կինը... ժամանակը, պահը բերում է ու հիշողություններից չես կարողանում փախչել, նույնիսկ եթե ես այդ պահին ուրիշ բանի մասին էիր մտածում։ Նա մի օր մահացավ, ես ամեն օր մահանում եմ իրեն հիշելուց (կրկին հուզվում է)։

 -Երեք տարի առաջ մեր զրույցի ժամանակ ասացիք, որ մի օր անպայման վերադառնալու եք Հայաստան, դեռ չգիտեք երբ, բայց անպայման վերադառնալու եք։ Ծրագրերում դեռ չկա՞ հայրենիք վերադառնալը։

- Չես իմանա՝ ժամանակն ինչ կբերի իր հետ։ Հիմա կինս այնտեղ է, ես ամեն օր գնում եմ, խոսում իր հետ, մեր տղայից բողոքում, առօրյայից պատմում, ես ինչպե՞ս պիտի ապրեմ այստեղ։

Փառք Աստծո, ես ֆինանսապես ամեն ինչով ապահովված եմ, կարող եմ այստեղ ապրել, ինչպես այնտեղ, սակայն միակ տեղը որտեղ ես ինձ լավ եմ զգում, կնոջս մոտ է։ Նույնիսկ տան մեջ ոչինչ չեմ փոխել, աթոռը, որ նա դրել է մի տեղ, չի շարժվել տեղից, իր հագուստները կախված են պահարանում... ինձ թվում է՝ ինքը հեսա պիտի գա... ինչ իմանամ... (կրկին հուզվում է):

Հայրս էլ այստեղ է թաղված, ամեն գալուց այցելում եմ նրան, խոսում իր հետ։ Ես չգիտեմ՝ ճակատագիրն ինչ կբերի իմ գլխին, ճակատագրից ոչ ոք չի կարող փախչել։ Ես ապրում եմ այս երկրով, այս քաղաքով, ամեն տարի այստեղ եմ, բայց հիմա կինս այնտեղ է։

-Նշեցիք, որ ժողովուրդը հիմա ավելի վճարունակ է։ Իրականում այստեղ շատ է մեծացել տարբերությունը՝ մի մասը վճարունակ է, մյուս մասը՝ հացի խնդիր էլ չի կարողանում լուծել։ Հետաքրքրվո՞ւմ եք Հայաստանի վիճակով, սոցիալական խնդիրներով։

-Իհարկե հետևում եմ։ Համաձայն եմ, տարբերությունը շատ մեծ է, ինչը ցավալի է։ Մի մաս կա, որ շատ լավ է ապրում, բայց, ցավոք սրտի, վատն ավելի շատ է։ Այստեղ եկեղեցի են կառուցում, բայց կարող են գործարաններ կառուցել, որպեսզի մարդիկ աշխատեն և տղամարդը բարձր ճակատով գնա տուն ՝ իմանալով, որ աշխատում է, գործից է տուն գնում։ Ես ուզում եմ դա տեսնել։

Այս ամենը շատ երկար չի տևի։ Մարդիկ դարերով են անկախություն կերտում, իսկ մեր անկախությունը ափսեի վրա տրվեց մեզ՝ առանց արյուն թափելու։ Կարծում եմ՝ այս դժվար ժամանակներն էլ կանցնեն։ Մեր ժողովուրդը շատ դժվար տարիներ է անցել։ Կարծում եմ՝ սա էլ է ժամանակավոր։ Ես հավատում եմ մեր ազգի անմահությանը, կսպասեմ այդ օրվան. եթե ինձ բախտ վիճակվեց տեսնել, ուրախ կլինեմ։

-Վերջին շրջանում Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, բարձրացվում են սոցիալական խնդիրեր հետևո՞ւմ եք իրադարձությունների զարգացաումներին, խնդիրներին, որոնք այստեղ բարձրացվում են։

-Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, քանի որ չեմ սիրում։ Ինչից խելքս չի գասնում, քիթս չեմ խոթում մեջը։ Կարծում եմ՝ եթե ամեն մարդ անի այն, ինչ կարողանում է, ոչ մի խնդիր չի լինի։ Սակայն ուզած-չուզած ինտեգրվում եմ հարցերին, որոնք առնչվում են իմ ժողովրդին։  Իհարկե, հետևում եմ ժողովրդի պայքարին։ Որևէ պարկեշտ մարդ, որն անմիջապես առնչվում է ժողովրդին, ինքնըստինքյան, հետաքրքրվում է նրա խնդիրներով։ Այլ հարց է՝ թե ինչքանով կարող ես օգնել։

-Ըստ Ձեզ՝ ավելի պահանջատե՞ր ենք դարձել։

-Այո, միանշանակ։ Լոս Անջելեսում մեդիաները՝ հետուստատեսությունն ու թերթերը փորձում են իջեցնել քանակը, որպեսզի կոտրեն ժողովրդի քաղաքական կամքը. ասում են՝  Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում120 հազար ժողովուրդ է եղել, այնինչ 200 հազար ժողովուրդ է եղել։ Ես տեսնում եմ այդ պահանջատիրությունը, մանավանդ՝ Սփյուռքում։ Ես տեսնում եմ, որ շատ բան է փոխվելու։

Ես հայկական հեռուստատեսություն չեմ դիտում, բայց նորություններին հետևում եմ։ Տեսնում եմ, որ արդեն կառավարությունն էլ հետաքրքրվում մարդկանցով, ընդառաջում հասարակության պահանջներին։ Նրանց աշխատանքը հիմա ավելի արդյունավետ է։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients