Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արամ Սիմոնյանը ներկայացրել է ԵՊՀ զարգացման ծրագիրը

Երևանի պետական համալսարանը մեծ մարտահրավերների և փոփոխությունների ժամանակաշրջանում է, որոնք պայմանավորված են բազմազան գործոններով: Մայր բուհի` հունիսի 19-ին վերընտրված ռեկտոր Արամ Սիմոնյանի համոզմամբ՝ բուհը չի կարող դիմագրավել այս մարտահրավերներին` առանց վերափոխվելու և վերագնահատելու իր դերն ու պատասխանատվությունը հասարակության մեջ, առանց զարգացնելու իր ինստիտուցիոնալ կարողությունները` գո րծունեության բոլոր ուղղություններով: Նորընտիր ռեկտորը ներկայացրել է ԵՊՀ զարգացման ծրագիրը: «Արմենպրես»-ն առանձնացրել է Սիմոնյանի ծրագրի ուշագրավ դրույթները:

Ուսանողակենտրոն ուսուցում և ԵՊՀ կրթական առաքելության ընդլայնում

Ուսանողակենտրոն ուսուցումը պահանջում է ակտիվ օժանդակություն յուրաքանչյուր առանձին սովորողին, դասավանդման և ուսումնառության նոր մոտեցումների խթանում, ուսանողների աջակցության և խորհրդատվության արդյունավետ կառույցների զարգացում և այնպիսի ուսումնական ծրագրերի իրականացում, որոնք հստակորեն միտված են դեպի սովորողների կրթական կարիքները և մասնագիտական աշխատաշուկան: Ծրագրային ռեֆորմը պետք է առաջին հերթին ուղղված լինի դեպի կրթության բարձր որակը, ճկուն և ավելի անհատականացված կրթական հետագծերի իրականացումը և այլն: ԵՊՀ-ն, համագործակցելով ուսանողների և աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ, իր ուսումնական ծրագրերի համար պետք է մշակի հստակ սահմանված կրթական վերջնարդյունքներ` օգտագործելով նաև կոնկրետ առարկայական ոլորտներում սահմանված միջազգային ծրագրային հենանիշերը (բենչմարկները):

Կրթություն, գիտության և նորարարության միահյուսում 

Բարձրագույն կրթությունը բոլոր կրթական մակարդակներում պետք է հենվի ժամանակակից հետազոտության և մշակումների վրա` խթանելով նորարարությունը և նորաստեղծությունը։ Այն պահանջում է ժամանակակից հետազոտական կարողություններով օժտված մասնագետների նպատակային պատրաստում:

Ֆինանսավորման բարելավում 

Այսօր ԵՊՀ-ն ստացել է ավելի բարձր ինքնավարություն ապահովող կարգավիճակ, ինչպիսին է հիմնադրամը: Այն համալսարանին պարտավորեցնում է ավելի հաշվետու լինել հասարակությանը և արձագանքող` նրա կարիքներին: Բարձրագույն կրթությունը հասարակական բարիք և հասարակական պատասխանատվություն է, ուստի պետական ֆինանսավորման ավելացումը մեզ համար պետք է մնա որպես հիմնական գերակայություն` բարձրագույն կրթության արդարացի մուտքը, կրթության բարձր որակը և ինքնավար համալսարանի կայուն զարգացումն ապահովելու համար:

Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ուժեղացում

Սա ենթադրում է բարձրագույն կրթության մուտքի և մատչելիության ընդլայնում` համարժեք պայմաններ ստեղծելով խոցելի և համակարգում թերներկայացված սոցիալական խմբերից ուսանողների ընդունելության, ուսումնառության և հաջող ավարտի համար: Այն ներառում է նաև ուսանողների ուսումնառության և կեցության պայմանները, նրանց խորհրդատվությունը և անհատական ղեկավարումը, ֆինանսական աջակցությունը, շարժունության հավասար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման խնդիրներին:

Հարատև ուսումնառություն զարգացում

Բարձրագույն կրթության մատչելիության և մասնակցականության ընդլայնմանը կարելի է հասնել նաև հարատև ուսումնառությունը որպես մեր կրթական համակարգի անքակտելի մասը դարձնելով: Իսկ հարատև ուսումնառությունը ենթադրում է, որ որակավորումները կարող են շնորհվել նաև ուսումնառության ճկուն ձևերի իրականացման արդյունքում՝ ներառյալ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությունը, աշխատավայրում իրականացվող ուսուցումը և այլն:

Ընդունելության մարքեթինգային գործընթացների զարգացում

Սա ենթադրում է համալսարանի կառուցվածքում ավագ դպրոցի ստեղծում՝ նպաստելով նրա շրջանավարտների ներհոսքին դեպի ԵՊՀ, ԵՊՀ-ում և ՀՀ մարզերում դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով ամենամյա օլիմպիադաների անցկացում, ՀՀ հանրակրթական հաստատությունների բարձր դասարանների աշակերտների և սովորողների համար, համալսարանում Բաց դռների օրերի և ճանաչողական այցերի կազմակերպում, դիմորդների հավաքագրման աշխատանքների ակտիվացում ՀՀ բոլոր մարզերում, համալսարանի և հանրակրթական դպրոցների միջև փո խադարձ կապի և շարունակական կրթության ապահովման նպատակով ԵՊՀ-ի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող ավագ դպրոցների շրջանակի ընդլայնում:

Օտարերկրյա ուսանողների համակազմի մեծացում

Կարևոր է մեծացնել օտարերկրյա ուսանողների համակազմը համալսարանի կրթական բոլոր աստիճաններում՝ իրականացնելով հավաքագրման և ուսուցման կազմակերպման համալիր միջոցառումներ, ինչը ենթադրում է ընդունելության դոնոր երկրների ցանկի ընդլայնում, դիմորդների հավաքագրման աշխատանքների ծավալում տարածաշրջանի երկրներում: Կարևոր է նաև նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri