ՆԱՏՕ-ի ԽՎ անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամները հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակությանը ուղեկցում էին ՆԱՏՕ ԽՎ¬ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանը, Թեւան Պողոսյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք նաեւ եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: