Հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան հոբելյանի առթիվ համերգ կկազմակերպվի
CultureՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հունիսի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ «Հայ երգի թագուհի» խորագրով հանդիսությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոբելյանական երեկոյին ելույթ կունե նան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ն. Դավթյան (Կոմիտաս, «Վաղարշապատի պար), «Բարեկամություն» Հայաստանի պարավեստի պետական համույթը՝ գեղ. ղեկավար Ն. Մեհրաբյան (Սայաթ-Նովա, «Աշխարհումս ախ չիմ քաշիլ»), Աննա Մայիլյանը («Ալագյազ», «Խնկի ծառ»), Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը՝ գեղ. ղեկավար Վ. Հայրապետյան («Ծննդյան երգ»), Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Կ. Դուրգարյան, մենակատար՝ Նունե Բադալյան (Շերամ, «Հերոս Անդրանիկ»), Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը՝ գեղ. ղեկավար Ժ. Ալթունյան (Հ. Բադալյան, «Սարերի հովին մեռնեմ»), Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր պարուսույց Ա. Կարապետյան (Խ. Ավետիսյան, «Կակաչներ»), «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ գեղ. ղեկավար Թ. Պողոսյան, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային և սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղ. ղեկավար Ե. Երզնկյան, մենակատար՝ Ռ. Մկրտչյան (Խ. Ավետիսյան, «Սիրո երգ»), «Հոգու և պարի թատրոնը»՝ գեղ. ղեկավար Ս. Դևոյան («Մոկաց հարսներ»), Հայաստանի Հանրային ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը՝ գեղ. ղեկավար և մենակատար Ռ. Մաթևոսյան, Տաթևիկ Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանը («Ջազային մանրանվագներ»):
Երեկոյի ընթացքում էկրանին կներկայացվեն հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝ Հ. Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի խոսքերը հոբելյարի մասին: Երեկոյի ռեժիսորն է Ա. Մանուկյանը, ծրագրավարը՝ Ա. Ամիրյանը: