Դպրաբակում սողանքներից քանդման վտանգի տակ է հայտնվել վեց բնակարան
SocietyԳեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում 1997 թվականից ի վեր նկատվել են սողանքային երեւույթներ, որոնց արդյունքում՝ իրավասու մարմինների կողմից հաշվառված տարբեր աստիճանների վնասված տների քանակը հասնում է 74-ի:
ԻՆչպես տեղեկացրեց Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանը, այդ տներից 6-ը ենթակա են քանդման, իսկ դրանց տերերը՝ փոխհատուցման, քանի որ այդ տներն արդեն գ երազանցում են վթարայնության ամենավերջին աստիճանը, իսկ դրանց բնակիչները ժամանակավորապես բնակության են տեղափոխվել գյուղում ազատ մնացած, բայց ուրիշների սեփականություն հանդիսացող բնակարաններում:»Հինգ տարի առաջ երկու ընտանիք մեր գյուղում ստացավ փոխհատուցում՝ սողանքից քանդված իրենց բնակարանների դիմաց: Հիմա արդեն նույն խնդրի առջեւ են կանգնած հերթական վեց բնակարաններում բնակվող ընտանիքները: Խնդրանքով դիմել ենք մարզպետին` ՀՀ կառավարության աջակցությունը ստանալու ակնկալիքով»,- նշեց համայնքի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպ ետարանի աշխատակազմից հավաստեցին, որ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ մասնագիտական ուսումնասիրություն է կատարվում Դպրաբակի` սողանքից տուժած տներում: