Ծուլություն. ինչպե՞ս ազատվել այս արատից
LifestyleՀայտնի է, որ ծուլությունը մահացու յոթ մեղքերից մեկն է: «Բայց դա ի՞նչ մեղք է, ու՞մ եմ նեղություն տալիս, եթե պարզապես ցանկություն չունեմ ոչինչ անելու»,- կմտածեն ոմանք: Իսկապես, ո՞րն է ծույլ մարդու մեղքը, այն էլ՝ մահացու: Պարզվում է՝ անշարժությունն ու անհուսությունը այն պարարտ հողն են, որում չարիքի սերմերը հզոր սերմեր են գցում: Ծուլությունը յուրօրինակ հիվանդություն է, որը կաթվածահար է անում մարդուն, խեղում նրա ճակատագիրը և դանդաղ մահվան դատապարտում:
Առաջին ախտանշանները
Ձեզ դու՞ր է գալիս ժամերով բազմոցին պառկելը: Դուք դժվարանու՞մ եք նույնիսկ ձեր տնային գործերն անել: Զգուշացեք, որովհետև հնարավոր է, որ «ծուլություն» կոչվող հիվանդությունն արդեն ձեզ իր ճանկն է գցել:
Մենք բոլորս էլ երբեմն ծուլության գիրկն ենք ընկնում և մեծահոգաբար ներում մեզ այդ թուլության համար: Այդպիսի պահերին ցանկացած պատճառաբանություն կարող ենք մոգոնել, միայն թե ոչինչ չանենք: Չէ՞ Որ շատ ավելի հեշտ է մեր անգործության համար արդարացումներ գտնելը, քան, վերջապես, անշարժությունից պոկվելն ու գործի անցնելը: Այնինչ, այդ ընթացքում մեր շուրջն ու մեր ներսում ծուլությունն իր ավերիչ հետևանքներն է թողնում, երբեմն նաև՝ անշրջադարձ: Այդ կործանարար արատը կարող է ընտանիքներ քայքայել, ճակատագրեր խեղել, աղքատության և անձնական դժբախտության պատճառ դառնալ, խանգարել մեր նվիրական ցանկությունների իրագործմանը:
Իսկ ի՞նչ պետք է անել ծուլության ճանկերից ազատվելու, կրկին առույգ ու աշխույժ կյանք վերադառնալու համար:
Դրա համար նախ փորձենք վերլուծել, թե ինչ բաղադրիչներից է կազմված ծուլությունը, որպեսզի կարողանանք այն ամբողջությամբ արմատախիլ անել:
Շարունակությունն՝ այստեղ