Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փնտրում եմ Օպերայի մոտի իմ նստարանը, որի վրա համբուրվել եմ, չկա. Ձախ Հարութ

Lifestyle

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում տարիներ շարունակ ստեղծագործող Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանում շինարարության պատճառով կորցրել է իր մանկության նստարանը: Նստարան, որի վրա համբուրվել է 17 տարեկանում: Երգչին դուր չեն գալիս նաև ժամանակակից երգի նկատմամբ հեղինակների կամ երգիչների մոտեցումները: Նա մի հատկանշական պատմություն պատմեց` ասելով. «Ինձ մեկը մի օր ասաց`«Հարութ ապեր, քեզ մի խորհուրդ տամ», ասի՝ օ, օ, ինչու չէ՞, դավայ: Ասաց՝ եթե մի երգի մեջ մի բառը երեք անգամ կրկնվում է, սա խփած երգ է: Ասի՝ ո՞նց` ես, ես, ես, դու, դու, դու… տաքսի-տաքսի… Ասում է՝ հենց ըտենց: Ու ցավալին գիտես ո՞րն է`ճիշտ ա ասում: Ի՞նչ երգ… գնանք, գնանք, գնանք, պարենք, պարենք, պարենք…ու ժողովուրդը թռնում ու պարում է, հեշտ է ընկալվում ականջին, հեշտ է մտնում»։


-Ձեզ համարո՞ւմ եք երևանցի։

-Ես Երևանում եմ մեծացել, գիտեմ Երևանի ամեն մի քառակուսին, քարերը գիտեմ, գիտեմ՝ որ շենքի պատի վրա ինչ է գրված: Սա իմ քաղաքն է: Ես սիրում եմ քայլել Երևանում, չնայած հիմա դժվար է քայլելն ինձ համար: Բայց երբ ժողովուրդը մոտենում է քեզ, ուզում է նկարվել, ուզում է քեզ ձեռք տալ, դա գալիս է որպես սեր, ու դա պետք է ընդունես: Երբ մի երեխա է գալիս, փաթաթվում է, ո՞նց կարաս չընդունես, ո՞նց կարաս էդ էրեխու գլուխը չշոյես: Էս է: Իմ քաղաքն է, սիրում եմ ու միշտ պիտի գամ:

-Երևանից կոլորիտ չի պակասե՞լ Ձեր աչքում, երևանյան դեմքեր: Լևոն Մալխասյանն օրինակ ցավով ասում էր՝«մնացել է մի պադյեզդ երևանցի»: Գումարած՝ երևանյան բակեր, թաղամասեր, որ կորել են այս «էլիտար շինարարության ավերակների» տակ:

-Շատ բան: Գիտե՞ք հիմա ինձ ինչն է խանգարում, Օպերայի՝ էդ կլասիկ շինության, որտեղ ինչեր են կերտվել, այս շինության կողքերը ի՞նչ գործ ունեն այդ քյաբաբնոցները: Սաղ ասում են՝ «ինչ սիրուն է, չէ՞»: Չէ՛, սիրուն չէ: Այս այգու դիմաց նստարաններ կային, ես էդ նստարանների վրա համբուրվել եմ, երբ 16-17 տարեկան եմ եղել: Ես հիշում եմ նույնիսկ՝ այդ նստարանը ուր էր, հիմա այդ նստարանի տեղը սենց իրար կողքի, կպած սարքել են... Ուզում եմ փնտրել էդ նստարանը, չկա: Կամ՝ այգու «Ձեռքերը», երբ տեղադրում էին, ես ներկա էի: Հիմա շենքերը կերել են այգին:

Գիտեք՝ ինչն է ինչ դուր գալիս, ասեմ, չզարմանաք՝ Վերնիսաժը: Ոնց եմ սիրում ես այդտեղ գնալը. մի տեղ խալի է կախված, մի տեղ թզբեհ են ծախում, մի տեղ...Այդ շուկան ավելի ճիշտ երևանյան է, քան այդ քյաբաբնոցները: Ամեն ինչ սիրուն է, երբ որ իր ճիշտ տեղում է սարքված: Թե չէ... շենքերն են ավելացել, որ այնպիսի տպավորություն է, որ ուրիշ տեղից, մի հատ նկարից, հանել, բերել դրել են: Կոլորիտը շատ է պակասել, բայց էլի մնում է մեր Երևանը:

-Իսկ քաղաքի մարդի՞կ, մահացել են, արտագաղթել են…

-Ամբողջ իմ ընկերությունը, մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, բոլորը հիմա Լոս Անջելեսում են: Ոնց որ մի նկարից սենց պոկել, տարել, դրել են այնտեղ: Այստեղի քանի ընկեր է մնացել՝ Աշոտը Թադրոսյան` իմ բաս կիթառիստը, Արտավազդը Եղոյան, իրենք են մնացել, որ իմ անցյալին կապող վերջին օղակներն են:

-Ռուբենը Հախվերդյան:

-Ես Ռուբենին որ նայում եմ, երգ եմ տեսնում, ու երգն էր, որ մեզ դարձրեց ընկերներ, որովհետև Ռուբենին ստեղից չեմ ճանաչել, ԱՄՆ-ում իրեն բերեցին մի գիշեր, մեր տանը խմեցինք մինչև առավոտ: Հետո իմացա, որ ստեղ ինչ-որ մարդիկ են եղել, իր մոտ արտահայտվել են, ասել է` «Հարութի մասին վատ բան չխոսեք, Հարութը գիտե՞ք ինչ խմող է, մինչև առավոտ հետս խմեց, բայց չհարբեց»:

-Դուք երևի միակ բացառությունն եք, որ սիրում է, որ իր երգերը կատարում եք:

-Ինձ ասաց՝«իմ երգերը ինձնից լավ ես երգում, ինձ բարկացնելու աստիճանի»: Ու գիտեք ինչ կա, Երևան ասել, Ռուբեն ասել, նույն բանն է: Ու երբ գալիս է, իր հետ համերգներ ենք ունենում, ու դա մեր ընկերությունը որակ տվեց: Ու նաև ինքը երգեր սկսեց գրել՝ մտածելով, որ «Հարութը էս երգը ոնց կերգի»: Պատմեմ՝ մի օր ասացի՝ մի երգ գրի իմ համար, ասաց՝ ես պատվերներով երգ չեմ գրում։ Արա՛, ասում եմ, ընկերդ եմ, ի՞նչ պատվեր, դու էլ ես արտիստ, ես էլ, արտիստի կյանք է, ո՞նց ես պատկերացնում… Մեկ էլ երեք տարի հետո զանգեց առավոտ ժամը չորսին ու գոռում է հեռախոսի մեջ՝ քրֆելով, բանով, թե արա, անասո՛ւն, հիշո՞ւմ ես՝ ինչ էիր ասել, երգ էիր ուզել, գրել եմ… Մեկ էլ երգեց.

Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր,
Երբ ինձ սիրում են մարդիկ լուրջ ու կարևոր,
Երբ ինձ մեծարում են ու ծափահարում են,
Մինչև դառնամ նրանց համար անկարևոր…

Այդ երգը ես ձայնագրել եմ: Ուզում եմ ասել՝ լավ է, որ ընկերությունը արգասաբեր է, երգեր են ծնվում… Ուրիշ երգեր էլ ունի, որ իմ տան մեջ է գրել:

-Դուք ռաբիզ ժանրի երգիչ եք, ի՞նչ կասեք, որ այս ժանրը Հայաստանում բարգավաճում է, 6/ 8-ի հետ միասին:

-Ես եթե ձայնագրում եմ, ձայնագրում եմ ինքս ինձ համար, պարզապես ստեղի երգիչները նման են դերձակի, որ ամեն մարդու գլխի համար գլխարկ է կարում: Նաև այստեղից թատերական խմբեր, դերասաններ գալիս են Լոս Անջելես՝ ներկայացում անելու և օգտագործում են Լոս Անջելեսի փողոցների անունները, ու մարդիկ ստեղ նստած՝ ասում են՝ «օ, իմ փողոցի անունը տվեց»: Ես եթե երգ եմ երգում, երգում եմ ինձ համար, ակնկալիքով, որ ժողովրդի մաղով է անցկացվելու, ժողովուրդն է որոշելու: Բայց, ցավոք սրտի, մեկ է, լսում ես՝ «գրել եմ ժողովրդի համար, ժողովուրդը էս երգը կսիրի»:

-Իսկ չափանիշը, նշաձողը իջեցնո՞ւմ են:

-Այո, այո: Ինձ մեկը մի օր ասաց`«Հարութ ապեր, քեզ մի խորհուրդ տամ», ասի՝ օ, օ, ինչու չէ՞, դավայ: Ասաց՝ եթե մի երգի մեջ մի բառը երեք անգամ կրկնվում է, սա խփած երգ է: Ասի՝ ո՞նց` ես, ես, ես, դու, դու, դու… տաքսի-տաքսի… Ասում է՝ հենց ըտենց: Ու ցավալին գիտես ո՞րն է`ճիշտ ա ասում: Ի՞նչ երգ… գնանք, գնանք, գնանք, պարենք, պարենք, պարենք…ու ժողովուրդը թռնում ու պարում է, հեշտ է ընկալվում ականջին, հեշտ է մտնում: Բայց պետք է, որ քո սիրած երգը երգես, ժողովուրդը ինքը ընտրի` ո՞րն է ճիշտ, որը՝ սխալ: Ես մի երգ եմ ձայնագրել, իմ մտքով չանցավ, որ էդ երգը բարդ երգ է՝ Համո Սահյանի բառերով: Ոչ կարգին քնել եմ աշխարհում/ շատ էլ անքուն եմ մնացել… ֆանտաստիկ: Ուզում եմ ասել՝ էն, ինչ որ չի մտածվել, դա է սիրում ժողովուրդը, որը ամենաճիշտ դատավորն է: Երբ դու կեղծում ես, առաջինը ժողովրդի աչքից ու ականջից ես ընկնում:

-Անհանգստանո՞ւմ եք Հայաստանի, Հայաստանի ապագայի համար:

-Եթե պարկեշտ մարդ ես, հայ, իհարկե պետք է անհանգստանաս:
Ստեղ մի 10-15 ընտանիք ապրում են միլիարդատերի նման, բայց ժողովրդի մնացած մասի վիճակը ես տեսնում եմ: Երբեմն ինձ ասում են` «գնացինք Հայաստան, ինչ քեֆ արինք, ոնց տարան, մեզի ման տվին, ինչ ուտելիքներ…»։ Գալիս, պատմում են, արա, ասում եմ, մի պատմեք, դրանք ինձ չեն ուրախացնում: Ասում եմ` քաղաքից դուրս գնացե՞լ ես, մտե՞լ ես մի հատ գյուղ, հարցրե՞լ ես մեկին՝ «մայրի՛կ ջան, ոնց եք ապրում»: Տեսե՞լ ես, որ 85 տարեկան կինը առավոտից իրիկուն կանաչի է ծախում փողոցում, ասում եմ՝ գնա մի հատ գրքի հաջորդ երեսը կարդա, թե չէ տենց բաներ մի՛ ասա ինձ:

Շարունակությունը՝ այստեղ:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients