Rippi. Չարաճճի աղջի՞կ, թե՞ սեքսուալ կին
LifestyleBravo.am-ը գրում է.
Rippi-ն շուրջ մեկ տարի Մոսկվայում բնակվելուց հետո վերադարձել է Երեւան: BRAVO.am-ը կերպարանափոխվելու սիրահար երգչուհուն բազմիցս լուսանկարել է ձիարշավարանում, լողավազանում եւ այլ վայրերում, իսկ այս անգամ ֆոտոշարքն իրականացրել ենք մեր ստուդիայում: Նա ֆոտոխցիկի առջեւ տարերքի մեջ էր, ինչին հաջորդել է անկեղծ զրույցը:
Կյանքումս փոփոխություն մտցնելու համար էլ մեկնեցի Ռուսաստան: Մոսկվայում մասնակցում էի քասթինգների եւ նկարահանվում ռուսական ֆիլմերի փոքրիկ դրվագներում, իսկ որպես գլխավոր հերոսուհի նկարվել եմ երգիչ Music Հայկի եւ դիջեյ Դովլաթի տեսահոլովակում, որի պրեմիերան կլինի ամռան ընթացքում: Ի դեպ, Հայկի հետ զուգերգի պլաններ ունենք, բայց երգը դեռ չենք ընտրել: Նպատակ ունեմ ե՛ւ դերասանության, ե՛ւ երգի ոլորտում զուգահեռ աշխատել:
Այնտեղ բնակվում էի բարեկամուհուս ընտանիքի հետ: Չեմ պատկերացրել, որ երբեւէ ուրիշ ընտանիքի հետ կապրեմ, բայց ինձ լավ էի զգում: Ակտիվ քաղաքում ակտիվ կյանքով էի ապրում, հարմարվել էի ու չէի հոգնում այդ արագ ռիթմից:
Շարունակությունը՝ այստեղ

