Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
SocietyՓրկարարները մեկ օրում արձագանքել են Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում ավտոմեքենաների արգելափակման մի քանի ահազանգերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 20-ին, ժամը 08.07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում` եկեղեցու մոտակայքում, իրեն պատկանող «Հովեր» մակնիշի 34 ZM 843 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
***
Հունիսի 19-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Վ. Տերյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ - 53» մակնիշի ավտոմեքենան:
***
Հունիսի 19-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածի 16-րդ կմ-ին ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում (16-րդ կմ) արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VL 489 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունիսի 19-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին «ԳԱԶ - 2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի առուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս - Մեծ Մասրիկ հատվածում (2-րդ կմ) «ՎԱԶ - 3110» մակնիշի 20 LU 092 պետհամարանիշով ավտոմեքենան կողային երկու անվադողերով արգելափակվել է սելավատարի մեջ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: