Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մուրադ Հասրաթյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է.
«Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք»: