Վաչե Թովմասյան` «վիտամինային» եւ ընտանեկան հարցեր :)
LifestyleBravo.am-ը գրում է.
“Վիտամին” ակումբը թեեւ այս շրջանում նոր թողարկումներ չունի, Վաչե Թովմասյանը BRAVO.am-ին հայտնել է, որ աշխատանքային դադար չեն վերցրել, այլ ստեղծում են նոր նախագծեր, որոնք եթերում կլինեն սեպտեմբերից.“Անգամ փորձնական նկարահանումներն ենք սկսել. թեժ աշխատանքի մեջ ենք: Մեր երկրպագուներին կուրախացնենք նոր հաղորդումներով, բայց դեռ բոլոր փակագծերը չեմ կարող բացել, միայն կասեմ` նոր նախագիծը մոտ է ֆիլմի ժանրին”:
Հումորիստը տեղեկացրել է, որ գործընկերների նման երբեմն վարում է նաեւ կորպորատիվ միջոցառումներ.“Շոումենի աշխատանքի բաղկացուցիչ մասն են գովազդներում նկարահանվելն ու միջոցառումներ վարելը, բայց այդքան չենք բարձրաձայնում, կարծում եմ` այդքան էլ հետաքրքիր չէ: Հայաստանում էլ, արտերկրում էլ նորմալ երեւույթ է, գումար աշխատելու միջոց”:
Շարունակությունը՝ այստեղ
