«Սիրո գերուց» Էրիկը` ավտոմեքենա նվեր ստանալու և տարեդարձի մյուս անակնկալների մասին
LifestyleEsem.am-ը գրում է.
«Սիրո գերին» հեռուստասերիալից հայտնի Էրիկին մարմնավորող Բեն Ավետիսյանն օրերս նշեց իր տարեդարձը. նա բոլորեց 24 տարին: ESem.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանը նշեց, որ շատ լավ ծննդյան օր է ունեցել. այն ընկերների ու հարազատ մարդկանց հետ նշել է երևանյան փաբերից մեկում:
Ըստ Բենի` իր ծննդյան օրերին տրամադրությունը տարբեր է լինում, սակայն փորձում է միշտ դրական տրամադրվել: «Որքան էլ անսովոր էր, միաժամանակ՝ հաճելի, ծննդյան շնորհավորանքներս սկսել էին դրանից մի քանի օր առաջ»,- ասաց դերասանը:

Անդրադառնալով օրվա կապակցությամբ ստացած անակնկալ նվերներին՝ նա նախ առանձնացրեց իր իսկ կողմից արված անակնկալը: «Անակնկալ էր հենց այն, որ նշեցի տարեդարձս. այս տարի մտադրություն չունեի ծնունդ անելու և որոշել էի հանգստի մեկնել որևէ երկիր` ինքս ինձ նվեր անելով, բայց առավոտյան միտքս հանկարծ փոխեցի, որոշեցի նշել տոնս և կազմակերպեցի այն»:
Քանի որ դերասանն անսպասելի է որոշել նշել տարեդարձը, աշխատանքային և շատ այլ ընկերներ չեն կարողացել ներկա գտնվել, սակայն անընդհատ զանգել ու շնորհավորել են:

Սերիալային դերասանը տարեդարձի կապակցությամբ շատ տարբեր նվերներ է ստացել: «Դեռ մեկ ամիս առաջ ծնողներիս կողմից ավտոմեքենա նվեր ստացա, բայց ամենաօրիգինալ ու անսպասելի նվերն այն է, որ Գերմանիայի Կասել քաղաքից ինձ 5կգ ամենահամեղ շոկոլադներից էին նվեր ուղարկել»,- պատմեց դերասանը և ուրախությամբ հավելեց, որ զանգեր է ստացել տարբեր երկրներից՝ ընկեր-ընկերուհիների կողմից, որոնց հետ երկար ժամանակ կապ չի ունեցել:
Շարունակությունը՝ այստեղ