Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 պատմական լուսանկարներ, որոնք հավերժացրել են ժամանակակից պատմության ամենասարսափելի ու մութ դրվագները (լուսանկարներ)

Lifestyle
Blognews.am-ը գրում է.
 
Երբեմն մեկ լուսանկարը կարող է ասել ավելին, քան հազարավոր բառերը։ Այս նյութում մենք Ձեզ կներկայացնենք 10 պատմական լուսանկարներ, որոնք տարածվել են աշխարհով մեկ, բայց դրանցում պատկերված են իրադարձություններ, որոնք վստահաբար կարելի է անվանել ժամանակակից պատմության ամենամութ էջերը։ Բոլոր լուսանկարները համակված են սարսափի ու ցավի մթնոլորտով և հիշեցում են մարդկության համար այնպիսի բաների, որոնք այլևս երբեք չպետք է կրկնվեն։

1. Շանհայցի մանկիկը

Шанхайский ребенок.

1937 թվականին՝ Չին-ճապոնական պատերազմի ժամանակ, ճապոնական ռմբակոծիչները Հուանպու գետի երկայնքով ձգվող չինական պաշտպանական բնագծերի փոխարեն, ռմբահարեցին Շանհայի քաղաքային կայարանը, որտեղ այդ պահին 1800 խաղաղ բնակիչ էր գտնվում, ովքեր սպասում էին էվակուացիայի։ Այս լուսանկարում հավերժացվել է երեխա, որին փրկարարները դուրս էին բերել արդեն ավիրված կայարանից և նստացրել էին գետնին, իսկ այնուհետև վերադարձել էին, որպեսզ օգնեն այլ տուժածներին։ Ավերակների մեջ լացող անօգնական մանկիկի լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով ու բացսական հսկայական ալիք բարձրացրեց Ճապոնիայի դեմ։ Արդյունքում, լուսանկարչին ստիպված էին տեղափոխել Հոնկոնգ, քանի որ ճապոնացիները գլխագին էին սահմանել նրա համար։

2. Լացող զինվոր տղան

Плачущий мальчик-солдат.

Այս լուսանկարում 16-ամյա հիտլերյուգենդցի Հանս-Գեորգ Հենկեն է։ Լուսանկարն արվել է 1945 թվականի մայիսի սկզբին, երբ բոլորին արդեն պարզ էր, որ Գերմանիայի կապիտուլյացիան անխուսափելի է։ Այս լուսանկարը դարձավ ավերված հույսերի խորհրդանիշը՝ տղայի հուսահատ ու հիասթափված արցունքների շնորհիվ։

3. Իսպանական հարբուխի համաճարակը

Вспышка испанки.

Իսպանական հարբուխի պանդեմիայի ժամանակ՝ 1918 թվականին, աշխարհում ավելի քանի 100 միլիոն մարդ մահացավ հիվանդությունից և այս թիվը 6 անգամ գերազանցում էր Առաջին աշխարհամարտի զոհերի քանակը։ Մեր ժամանակներ են հասել մի շարք լուսանկարներ, որոնք հաղորդում են ողջ այն սարսափը, որի պատճառն այս համաճարակն էր։ Առկա են մասսայական հուղարկավորության վայրերի և պահեստներ հիշեցնող հիվանդանոցների պալատների լուսանկարներ, ինչպես նաև՝ բացօդյա հիվանդանոցների լուսանկարներ, որոնցում տեսնում ենք սպիտակ վրանների անծայրածիր շարքեր։ Այս լուսանկարում մենք տեսնում ենք բեյսբոլիստների, ովքեր ռեսպիրատորներով են խաղում։ Պարզապես այն ժամանակ ռեսպիրատորներով շրջում էին բոլորը՝ չվարակվելու համար։

4. Ատլանտյան ստրկավաճառություն

Атлантическая работорговля.

Բրազիլիան վերջին երկիրն էր, որտեղ արգելեցին ստրկավաճառությունը և դա տեղի ունեցավ միայն 1853 թվականին։ Մեր օրեր հասած այս բացառիկ լուսանկարում հավերժացվել է այն երջանիկ պահը, երբ մարդկանց ստրկության տանող բրիտանական նավի վրա սևամորթներին հայտարարվում է, որ իրենք այսուհետ ազատ են։ 

5. Փրկություն՝ Բեռլինի պատից այս կողմ

Спасение из-за Берлинской стены.

Լուսանկարում մենք տեսնում ենք դեռևս պատ չհանդիսացող Բեռլինյան «պատը» հսկող պարեկայինին և փոքրիկ տղային, ով փորձում է անցնել քաղաքի Արևմտյան հատվածում գտնվող ծնողների մոտ։ Լուսանկարի վրա երևում է, թե ինչպես է զինվորը վախվորած նայում այլ կողմ, բայց հայտնի է, որ նա այնուամենայնիվ օգնեց այդ տղային։ Դժբախտաբար, այս լուսանկարի հրապարակումից հետո, նրան վռնդեցին ծառայությունից, իսկ նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

6. Ուիլիամ Սանդերսի լուսանկարը

Фотографии Уильяма Сандерса.

19-րդ դարում Արևմուտքում ընդունված էր ասիացիներին պատկերել ասես վայրենիների։ Բրիտանացի լուսանկարիչ Ուիլլիամ Սանդերսը, ով Չինաստան էր ժամանել 1850 թվականին, բեմադրեց գլխատման միջոցով մահապատժի իրականացման տեսարան։ Թերթերն անմիջապես սկսեցին տարածել այս լուսնկլարը՝ ամրապնդելով եվրոպացիների ու ամերիկացիների բացասական վերաբերմունքն Ասիայի նկատմամբ։ Նման բեմադրված լուսանկարներ Սանդերսի մոտ հաճախ են հանդիպում։

7. Անտարբերություն մահվան հանդեպ

Безразличие к смерти.

1930-ականների Ուկրաինական գոլոդոմորը սարսափելի ողբերգություն էր, որի ժամանակ Ուկրաինայում շուրջ 4 միլիոն մարդ մահացավ։ Այս լուսանկարն արվել է Խարկովում՝ 1933 թվականին ու հրապարակվել էր «Անցորդներն այլևս չեն նկատում սովամահ եղածներին Խարկովի փողոցներում» վերտառությամբ հոդվածում։

8. Մոնղոլ աղջիկը

Монгольская девушка.

Այսպիսի փայտե արկղերի մեջ տեղադրում էին մարդկանց, ովքեր ինչ որ զանցանքներ էին գործած լինում և այնուհետև նրանց ցուցադրում էին այդ վիճակում մոնղոլական շուկաներում։ Դժբախտներին չէին կերակրում, իսկ անցորդները կարող էին ծանակել ու վիրավորել նրանց։ Այս լուսանկարն արվել է 1913 թվականին, բայց այս պրակտիկայի մասին տեղեկատվությունը սկսել է տարածվել միայն տարիներ անց։

9. Եղբայրները՝ Նագասակիից

Братья в Нагасаки.

Այս լուսնկարն արել է ամերիկացի ծովային հետևակային Ջո Օ՛Դոննելը՝ Նագասակիի վրա ատոմային ռումբ գցելուց հետո։ Լուսանկարի վրա երվացող փոքրիկ երեխան արդեն մահացել է, իսկ նրա ավագ եղբայրը իր մեջքի վրա բերել է կրտսեր եղբոր մարմինը դիակիզարան։ Ավագ եղբայրը մնաց ու մինչև վերջ հետևեց, թե ինչպես այրեցին իր փոքրիկ եղբար մարմինը ու այդ ընթացքում ոչ մի կաթիլ արցունք չեկավ նրա աչքերից, սակայն ականատեսների վկայությամբ, նա արյուն գալու աստիճան կծել էր շրթունքը։ Տղան, ով հենց նոր էր կորցրել ամեն ինչ՝ ատոմային ռմբակոծության պատճառով, ոտաբոբիկ մի քանի կիլոմետր էր անցել՝ եղբոր մարմինը մեջքին, որպեսզի երաշխավորի, որ իր փոքրիկ եղբայրը արժանի հուղարկավորության կարժանանա (Ճապոնիայում ընդունված է այրել մահացածներին)։

10. Եղբայրական գերեզման

Братская могила.

Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրումից առաջ՝ 1945 թվականի ապրիլին, նացիստները հասցրեցին սպանել այնտեղ գտնվող 50000 մարդուն։ Լուսանկարում երևում է «Եղբայրական գերեզման № 3»-ը, իսկ մարմինների մեջ կանգնած է ճամբարի բժիշկ Ֆրից Կլյայնը, ով 1945 թվականի դեկտեմբերին կախաղան բարձրացվեց՝ զանգվածային սպանությունների մասնակցելու համար։ Կլյայնի աշխատանքը կայանում էր նրանում, որ նա որոշում էր, թե գերիներից ով է դեռ պիտանի աշխատանքի համար, իսկ մնացածները, ով չէին անցնում նրա «դատով»՝ ենթակա էին ոչնչացման։

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients