Արմավիրում փեսան փորձել է բռնաբարել 15-ամյա քենուն
SocietyԱրմավիրի մարզի գյուղերից մեկում փեսան փորձել է բռնաբարել իր 15-ամյա քենուն:NEWS.am-ի տեղեկություններով՝ 38-ամյա կինը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ 2014թ դեկտեմբերին դստեր ամուսինը փորձել է իրենց տանը բռնաբարել մյուս դստերը, ով սովորում է 9-րդ դասարանում:
Աղջիկը դիմել է փախուստի, այժմ պարզվում են դեպքի հանգամանքները, որոնում են քենու նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարած փեսային: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: