Տիգրան Համասյանի համերգն Անիում տեղի կունենա այսօր
SocietyԱշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը հունիսի 21-ին համերգ կտա միջնադարյան հայկական Անի քաղաքի ավերակներում:Այս մասին նշվում է երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Համերգի մեկնարկը նախատեսված է ժամը 16:00-ին: Միաժամանակ կազմակերպիչները խնդրում են հանդիսատեսին հաշվի առնել, որ անձրևի պատճառով համերգը կարող է մի փոքր ավելի ուշ սկսվել: Համերգը տեղի կունենա հենց ամրոցի պատի տակ՝ քաղաքի մուտքի աջ կողմում: