Գվատեմալայում 62-ամյա տղամարդը վազել է 200 կմ ի նշան բողոքի՝ ընդդեմ կոռուպցիայի
SocietyԳվատեմալայում 62-ամյա Օսվալդո Օչաոն վազքով անցել է 200 կմ ի նշան բողոքի՝ ընդդեմ երկրում առկա կոռուպցիոն դրսևորումների: Այս մասին հաղորդում է France Presse-ը:
Տարեց տղամարդը վազել է երկրով՝ մեկ շաբաթվա ընթացքում՝ պահանջելով երկրի նախագահ Օտտո Մոլինայի հրաժարականը:
Վազքի ընթացքում Օչաոն փաթաթված է եղել երկրի դրոշով:
Մայրաքաղաքում նա բոլոր գվատեմալացիներին կոչ է արել ոտքի կանգնել՝ ընդդեմ անպատժելիության և կոռումպացված քաղաքական գործիչների, ովքեր հարստացել են պետական միջոցների հաշվին: