Հրդեհ երեւանյան շենքի տանիքում. Հրդեհը մարողների մեջ էր նաեւ Վարդան Բոստանջյանը
Societynews.am-ը գրում է.
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր` հունիսի 21-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.46-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (100 քմ):
Հրշեջ-փրկարարները 5 հարկանի շենքի բնակիչների ուժերով մարել են տանիքում առաջացած հրդեհը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրշեջների հետ ակտիվորեն կրակի մարման եւ տարածման դեմ պայքարում էին երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց մեջ էր նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Կրակի հետեւանքով առաջացած ծուխն այնքան ուժեղ էր, որ այն տեսանելի էր քաղաքի տարբեր մասերից:
Լուսանկարները` Գոհար Լալայանի եւ Լեւոն Ամիրզյանի