Maserati-ի յուրահատուկ կոնցեպտային մեքենան կվաճառվի 4 մլն եվրոյով
Societytert.am-ը գրում է.
Bonhams աճուրդի տունը վաճառքի կհանի Maserati Boomerang կոնցեպտային մեքենան, որը 1970-ականներին ստեղծվել է միակ օրինակով:
Ինչպես գրում է Motor.ru-ն` Autoblog-ին հղումով, թեև մեքենայի նախնական արժեքը չի հաղորդվում, պարբերականին հաջողվել է Bonhams-ի մասնագետից տեղեկանալ, որ մեքենան կվաճառեն 3-4 մլն եվրոյով:
Սեպաձև թափք ունեցող «Բումերանգը»` տանիքից բացվող դռներով, ներկայացվել է 1971-ին Թուրինի ավտոսրահում: Այն զինված է V8 շարժիչով, որն ունի 300 ձիաուժ հզորություն:
Մեկ տարի անց Ժնևում ներկայացվել էր առավել կատարելագործված տարբերակը` նախատեսված սովորական ճանապարհների համար:
Աճուրդը, որում վաճառելու են ինքնատիպ կոնցեպտային մեքենան, կանցկացվի սեպտեմբերի 15-ին` Ֆրանսիայում: