15-ամյա թբիլիսահայ Միխայիլ Շահբազյանը 60 անտուն շների կյանք է փրկել
Societynews.am-գրում է.
Թբիլիսիի ջրհեղեղից ամենաշատը տուժած Սվանիձե փողոցի 15-ամյա բնակիչ Միխայիլ Շահբազյանը քաջության եզակի օրինակ է ցուցաբերել: Այս մասին գրում է Georgian Journal-ը:
Պատանին, որի աչքի առջեւ հունից դուրս եկած Վերա գետը տարել է մորն ու մորաքրոջը, հասել է Թամազ Էլիզբարաշվիլիի անտուն շների ապաստան եւ 60 շան կյանք փրկել:
Չնայած Շահբազյանը վերջերս է հողին հանձնել հարազատներին, այսօր օգնում է ջրհեղեղից տուժած մարդկանց:
Հիշեցնենք, որ հունից դուրս եկած Վերա գետը հունիսի 14-ի գիշերը ողողել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, Թամաս Էլիզբարաշվիլիի շների համար նախատեսված մասնավոր ապաստանը, բնակելի տներն ու ճանապարհները:
Վերջին տվյալներով, 19 մարդ է զոհվել, մի քանի հարյուր մարդ անտուն է մնացել:
Հունիսի 15-ին Վրաստանում սգո օր էր հայտարարված: