Քիմ Քարդաշյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռը
LifestyleԱմերիկյան հեռուստաշոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ երեխան տղա է: Այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել Քարդաշյանը՝ հրապարակելով Քայնե Ուեսթի և իրենց առաջնեկ Նորթ Ուեսթի լուսանկարը, որտեղ նրանք ընթերցանությամբ են զբաղված: «Այսպիսի թանկ պահեր, որ արել եմ քեզ հետ մեր ճամփորդությունների ժամանակ: Դու այնքան հիանալի հայր ես Նորթի համար և նույնքան հիանալի կլինես մեր ապագա տղայի համար»,- գրել է Քարդաշյանը:

