Դատապարտյալի համար ուղարկված սոխի ցողունում թմրանյութ է հայտնաբերվել
SocietyՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Գ.Բ.- ի համար քաղաքացի Տ. Շ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 0,376 գրամ քաշով պոլիէթիլենային 3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: