Հանգստյան օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար
SocietyՈստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունիսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը:
Բացահայտվել է գողության և խարդախության` 8-ական, յուրացման` 4, ավազակային հարձակման, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 2 և խարդախության 1 դեպք: