Հայաստանում կադրերի պակաս կա ՏՀՏ և գուղատնտեսական ոլորտներում
SocietyՀայաստանում կադրերի պակաս կա ՏՀՏ և գյուղատնտեսական ոլորտներում: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այսօր մենք հստակ պակաս ունենք ՏՀՏ (Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների )ոլորտում: Ամենաարագ աճող ոլորտն է, երբ խոսում են ՏՀՏ ոլորտի մասնագետների պակասի մասին, պետք է նաև ազնվորեն ասել, որ պակասը ոչ միայն բարձրագույն կրթությամբ մասնագետների մեջ է, այլև միջին մասնագիտական դաշտում: Այսինքն՝ քոլեջների տիրույթը պետք է ավելի լավ օգտագործել աշխատաշուկան հագեցնելու համար: Մենք ունենք աշխատուժի պակաս գյուղատնտեսության ոլորտում: Սա իհարկե, շաղկապված է գյուղատնտեսության ինստիտուցիոնալ խնդիրների՝ աշխատաշուկայի, գործատուի, ֆերդերական տնտեսությունների, ինքնածախսածածկման հետ»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ կա նաև կադրերի գերարտադրություն, օրինակ՝ առողջապահական, տնտեսագիտական ոլորտներում:
«Պետությունը կարգավորիչ գործիք ունի կրթության բնագավառում՝ պետական պատվերների բաշխումը: Մենք, պետական պատվերը վերաբաշխելով, տալիս ենք մեր ազդակը, թե որն է մեզ համար գերակա, որի համար պատրաստ ենք ավելի շատ գումար ծախսել»,-նշեց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ շրջանավարտների մեծ մասն անցնում է աշխատանքի, իհարկե, ոչ միշտ իր մասնագիտությամբ: