Ճապոնիայի դեսպանը հետաքրքրվել Հայաստանում Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացումից
SocietyՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելության անցնելու առթիվ և հույս հայտնել, որ առաջիկայ ում երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցություն կհաստատվի:
Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կիսվել է իր տպավորությունով Հայաստանի հրաշալի բնության, հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ և կարևորել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման ընթացքի մասին, ինչին ի պատասխան, նախարար Արամայիս Գիրգորյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան ստորագրելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է Հայաստանում սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտումը, սնդիկ պարունակող արտադրանքի և թափոնների հաշվառումը, սնդիկով շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությունը և օրենսդրական դաշտի վերլուծությունը, որն էլ հիմ ք կհանդիսանա Կոնվենցիայի հետագա վավերացման համար:
Ամփոփելով հանդիպումը` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ճապոնիայի փորձը վտանգավոր թափոնների և աղտոտված տարածքների վնասազերծման ոլորտում և ակնկալում համագործակցություն տեղեկատվության փոխանակման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում: