Ինչո՞ւ են չինացի վարորդները համարատած լքում իրենց հին մեքենաները (լուսանկարներ)
LifestyleՆայեք այս նկարներին։ Այսպիսի բան մենք սովոր չենք տեսնել մեր երկրում։ Մեզ մոտ ավտոմեքենան աղբանոց է գնում՝ միայն ամբողջովին կմախքի վերածված։ Իսկ այստեղ` ամբողջովին սարքին և երթևեկելու պիտանի մեքենաներ են թափված։ Ինչո՞ւ։
Բանն այն է, որ Չինաստանի կառավարությունն ամեն կերպ շահագրգռում և հարմար պայմաններ է ստեղծում երկրի ավտոսեփականատերերի համար, որպեսզի վերջիններս փոխեն իրենց փոխադրամիջոցները ավելի նոր ու էկոլոգիապես մաքուր տարբերակով։ Խիտ բնակեցված քաղաքների օդի աղտոտման ամենաառաջին աղբյուրը հին արտադրության մեքենաներն են։
Ավտոմեքենաների այսպիսի «աղբանոցներ» տարածված են Չինաստանի ողջ տարածքով։ Գրեթե ամեն քաղաք ունի իր այսպիսի «գերեզմանը»։ Այնտեղ լցված են և՛ բեռնատարներ, և՛ մոտոցիկլետներ, և՛ մարդատար մեքենաներ, որոնք չեն համապատասխանում ազգային չափորոշիչներին։









Հազարավոր այսպիսի տաքիսներ լքված են հենց քաղաքի կենտրոնում։ Չինաստանի օրեցօր զարգացող տնտեսությունը հնարավորություն է տալիս միջին վիճակագրական չինացուն նոր ու էկոլոգիապես մաքուր ավտոմեքենա ձեռք բերել։