ՍԴ-ն կքննի կուտակային կենսաթոշակների փոփոխված օրենքի սահմանադրականության հարցը
SocietyՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին գրավոր ընթացակարգով կքննի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այն քննվելու է ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա: ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ընդունված` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը /ՀՕ-67-Ն/ եւ կից ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն եւ ՀՕ-77-Ն օրենքները, ինչպես նաեւ դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին գործը: Ինչպես հայտնում է ՍԴ-ի կայքը, հունիսի 22-ի դրությամբ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցում ներառվել է 5 գործ:
Հունիսի 26-ին դատարանը կքննի քաղաքացի Սամվել Ալավերդյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսդրության 181-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Հուլիսի 28-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Սեպտեմբերի 29-ին քաղաքացի Օվսաննա Գալստյանի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: