«Ժողովուրդ». 2,7 տոկոս տնտեսական աճ՝ ինչպես կանխատեսել էր Հովիկ Աբրահամյանը
Economics«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները կատարել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «հրահանգը»:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում նա հայտարարել էր, որ չի կիսում տնտեսության անկման վերաբերյալ կանխատեսումները և համոզմունք էր հայտնել, որ 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու: Մեկ հանգամանք, սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում՝ եթե տնտեսական աճ է արձանագրվել, ապա ինչպես է ստացվում, որ առևտրի շրջանառությունը շարունակում է նվազել (8,6 տոկոսով): Ինչպես է ստացվում, որ տնտեսական աճի պայմաններում սպառողը շարունակում է աղքատանալ: Պաշտոնական վիճակագիրները այս հարցի պատասխանը չեն տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։