Հայաստանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ինժեներական ապահովման հարցերով կոմիտեի նիստին
SocietyՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետը հունիսի 25-27-ը Մինսկում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, իսկ հունիսի 22- 27-ը ՀՀ զինված ուժերի ինժեներական զորամասերի զինծառայողները կմաս նակցեն ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքներին: