Ցուցարարները կրկին գնում են դեպի Բաղրամյան 26
SocietyԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները մոտ երկու ժամ Ազատության հրապարակում կանգնելուց հետո ի վերջո որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր` պահանջելու նախագահից չեղյալ հայտարարել հոսանքը թանկացնելու որոշումը։
Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտա կհասնեն Թումանյան փողոցով։
Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները մինչեւ ժամը 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակեն այսօր վաղ առավոտյան նստացույցի ժամանակ բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին։