Քննարկվում է ՀՀ նախագահի հետ հանդիպելու տարբերակը. ակտիվիստները ուղիղ եթեր են պահանջում
SocietyՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կմիջնորդի, որ ՀՀ նախագահը նորից համաձայնի ընդունել ակտիվիստներից կազմված 5-6 հոգուց կազմված խմբի:
Ակտիվիստները նախապայման են դնում. ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ուղիղ եթեր ապահովել:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները ընդառաջ գնացին ակցիայի մասնակիցների պահանջին՝ մի քանի մետր հետ գնալ և մեծացնել միջանցքը: