Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» կտավն աճուրդում վաճառվել Է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով
CultureԿլոդ Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» նկարը 10,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (17,1 միլիոն դոլարով) վաճառվել Է Sotheby’s-ի աճուրդում, հաղորդում Է Reuters-ը: Հունիսի 23-ին կայացած աճուրդում ֆրանսիացի նկարչի գործը դարձել Է ամենաթանկ լոտը:
Բացի դրանից, աճուրդում վաճառվել Է Պաբլո Պիկասոյի «Գլուխ» նարը, որի համար գնորդը տվել Է 4,4 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 7 միլիոն դոլար), ինչպես նաեւ Կեես վան Դոնգենի Anita en almռe կտավը: Նիդեռլանդացի նկարչի գործն աճուրդով վաճառվել Է 4,1 միլիոն ֆունտով (6,5 միլիոն դոլարով): Մարկ Շագալի «Ծաղիկները լուսամուտի մոտ» նկարը վաճառվել Է 3,2 միլիոն ֆունտով (5 միլիոն դոլարով), հաղորդել Է ArtList պորտալը:
Ընդամենն աճուրդում վաճառվել Է արվեստի 42 ստեղծագործություն: Դրանց միագումար արժեքը կազմել Է 71,5 միլիոն ֆունտ ստեռլինգ (112,9 միլիոն դոլար), նշել Է The Bloomberg-ը: