Հայաստանից կարող է մինչև 20 հազար տոննա ծիրան արտահանվել. «Սպայկա»-ի ներկայացուցիչ
SocietyՉնայած ռուսական շուկայում այս տարի գնողունակությունն ընկել է շուրջ 25 տոկոսով, սակայն հայկական պտուղ-բանջարեղենը, ինչպես նաև մրգերը հաջողությամբ իրացվում են այնտեղ:
Այս մասին լրագրողների հետ զրույցւմ ասաց Հայաստանի խոշորագույն արտահանող «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարանը:
Նա հայտնց, որ ներկայումս մեծ թափով ընթանում է ծիրանի մթերումը, որի պահանջարկը Ռուսաստանում ավելացել է` հաշվի առնելով այն, որ Ուզբեկստանում տարվա սկզբին ծիրանը ցրտահարվել էր: «Այս տարի, կարծում եմ, 20 հազար տոննա ծիրան կարտահանվի Հայաստանից: Դրա առնվազն 1/3-ը նախատ»սում ենք մենք արտահանել: Արդեն այդ ծավալի շուրջ բանակցություններ կան, և այս պահի դրությամբ մոտ 1000 տոննա մթերել ենք»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով` նախորդ տարվա համեմատ Հայաստանում այս տարի բավականին լավ միրգ կա և մեծ քանակներով: «Կորիզավոր մրգերի լավ բերք է սպասվում: Նախատեսում ենք մոտ 3 հազար տոննա դեղձ արտահանել, որից հետո կանցնենք խաղողին: Ընդհանուր առմամբ բերքառատ տարի է: Այս պահի դրությամբ` արդեն արտահանել ենք 20 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կեռապատկվի»,- ասաց նա: Նրա խոսքով` այս տարի մեկնարկել է բողկի արտահանումը, և շաբաթական մոտ 1000 տոննա արտահանվում է իրականացվում:
Պատասխանելով այն հարցին, թե ներկայումս ինչ իրավիճակ է ռուսական շուկայում` Բաղդասարյանը նշեց, որ այնտեղ ամենամեծ ռիսկը հիմա ռուբլու փոխարժեքի տատանումն է: «Գնաճը ՌԴ-ում այնքան չի, որ փոխլրացնի ռուբլու անկման հետևանքները: Սակայն շուկայում պատժամիջոցների հետ կապված` բավականին մեծ տեղ է բացվել, և ճկուն գնային քաղաքականության դեպքում մեր արտահանողները կարող են իրենց տեղը գտնել այնտեղ»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ մթերման գինը այս պահի դրույթյամբ 350-400 դրամ է, իսկ Ռուսաստանում իրացման գինը սկսվում է 60-70 ռուբլուց: