Սարգիս Ավետիսյանը չի պատրաստվում դատի տալ թուրք երգչուհուն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին քննարկվում է այն լուրերը, ըստ որի թուրք հայտնի երգչուհի Գյոզալ Աննամուհամեդովան գողացել է երգիչ Սարգիս Ավետիսյանի «Սեր կամ պատրանք» երգը: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց երգչի հետ, ով հայտնեց, որ չի պատրաստվում դատական գործ հարուցել. «Անկեղծ ասած, ես տեղյակ չէի, ընկերներիցս մեկը ուղղարկեց այդ վիդեոն: Իրականում, ես դեմ չեմ լինում, երբ իմ երգերը վերցնում են եւ կատարում են, ավելին՝ ես իմ երգերը կարաոկե տարբերակով տեղադրում եմ իմ յութուբյան պաշտոնական էջում, քանի որ շատ նամակներ եմ ստանում, ըստ որի շատերը ցանկանում են երգել իմ երգերը հենց իմ գործիքավորմամբ, այսինքն, եթե նույնիսկ երգը վերցնում եւ երգում են առանց ինձ հարցնելու, դա ինչ-որ տեղ կարելի է, բայց երբ չի շեշտվում հեղինակի անունը, դա արդեն վիրավորական է: Սա այն դեպքը չէ, որ ես պետք է դատի տամ կամ նման այլ գործունեություն ցուցաբերեմ, քանի որ ես գիտեմ, որ դա իմ երգն է, դա ապացուցում են թողարկման տարեթվերը, իմ երգը թողարկվել է 2011թ-ին, իակ նրանը 2015-ի հունիսի 20-ին: Տեսահոլովակն էլ, երբ դիտում ես, հասկանում ես, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերված, ուստի, կարծում եմ, չարժե անգամ ժամանակ ծախսել դրա վրա, անգամ այդ երգչուհու տեսահոլովակի ներքո կան մի շարք մեկնաբանություններ, որտեղ մարդիկ նշում են, որ դա հայկական երգ է եւ երգում է Սարգիս Ավետիսյանը, ինձ միայն դա բավարար է»,- նշեց երգիչը:
Շարունակությունը՝ այստեղ: