Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արդյո՞ք մարդիկ ողջ կմնան Վեցերորդ մեծ ոչնչացումից հետո (լուսանկարներ)

Lifestyle

Տեսակներն անհետանում են ահազանգող հաճախականությամբ՝ համաձայն նոր հետազոտությունների, որոնց հեղինակ Էլիզաբեթ Քոլբերթն ասում է, որ սա վեր է հանում մեր փրկվելու խնդիրը։

Picture of lion

Առյուծներն ամբողջ աշխարհում վտանգված տեսակների ցուցակում են, ու նրանց գոյության սպառնալիք կա իրենց բնակության գոտիներում։ Կենսական միջավայրի կորուստը, հարթավայրերի կրճատումն ու մարդկանց հետ կոնֆլիկտներն ունեն իրենց բացասական դերակատարությունն այս ամենում։

Վերջին կես միլիարդ տարիների ընթացքում կյանքը մոլորակի վրայից գրեթե վերացել է 5 անգամ այնպիսի բաների պատճառով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, սառցե դարաշրջանները, հրաբուխները, 65 միլիոն տարի առաջ Մեքսիկական ծոց ընկած հսկայական երկնաքարը։ Այս դեպքերը հայտնի են որպես Հինգ մեծ զանգվածային ոչնչացումներ, և ամեն բան վկայում է նրա մասին, որ մենք Վեցերորդի նախաշեմին ենք։

Սակայն այս անգամ մենք չենք կարող մեղադրել դրանում ոչ մեկին՝ բացի մեզանից։ Համաձայն «Գիտական առաջխաղացումներ» պարբերականում անցած շաբաթ տպագրված ուսումնասիրության՝ գալիք ոչնչացման սանդղակը կարող է հարյուր անգամով գերազանցել նորման, և դա պնդում են՝ միայն հաշվի առնելով այն կենդանատեսակները, որոնց մասին մենք առավել շատ գիտենք։ Մոլորակի անտառներն ու օվկիանոսները տուն են հանդիսանում բազմաթիվ կենդանատեսակների համար, որոնք կոչնչանան ավելի վաղ, քան մենք ինչ-որ բան կիմանանք դրանց մասին։

Լրագրող Էլիզաբեթ Քոլբերթի «Վեցերորդ ոչնչացումը» գիրքը շահել է Պուլիցերյան մրցանակ ոչ մտացածին գրականության նոմինացիայում։ Ներկայացնում ենք նրա հետ զրույցն այն մասին, թե ինչ կարող են բացահայտել նոր արդյունքները այս մոլորակի կյանքի ապագայի համար։ Կա՞ արդյոք որևէ շանս, որ մենք կկարողանանք կանխել կյանքերի զանգվածային կորստի վերահաս վտանգը։ Արդյո՞ք մարդիկ դատապարտված են դառնալու իրենց իսկ միջավայրի անփութության զոհ։

Նոր հետազոտությունը, որն այսքան խոսակցություններ է առաջացրել, հաշվարկել է, որ կենդանի էակների տեսակների երեք քառորդը կարող է անհետանալ մի քանի մարդկային կյանք հետո, ինչը պարզապես աննախադեպ ահազանգ է։

Այո՛, այս հետազոտությունը կատարվել է լավ ուսումնասիրված կենդանատեսակների հիման վրա, ու նրանք իրենք են սահմանափակվել միայն կաթնասուններով, թռչուններով, սողուններով ու երկկենցաղներով և եկել այն եզրակացությանը, որ 1500 թվականից ի վեր տեսակների անհետացման վտանգը շեշտակի աճել է, և իրավիճակը միայն ավելի ու ավելի է վատթարանում։

Դրանք խիստ բարձր ցուցանիշներ են, ու մարդիկ մի տեսակ սովորում են դրան, որովհետև երեխաները, ովքեր ծնվել են 10, 20 տարի առաջ, մեծացել են այդ թվերի հետ։ Նրանք սովորաբար չեն մտածում, որ դա խիստ աննորմալ է։

Picture of an Asian slipper orchid
Այգեգործական նպատակներով չափից շատ հավաքման ու կենսական միջավայրի կրճատման պատճառով ասիական օրխիդեաների 99 տոկոսը ոչնչացման վտանգի տակ է։

Մարդիկ վիճում են՝ արդյո՞ք մենք իրականում գտնվում ենք Վեցերորդ ոչնչացման նախաշեմին։ Ի՞նչ եք կարծում Դուք։

Անկեղծ ասած, դա այն բանավեճերից է, որոնցում, իմ կարծիքով, սխալ բաների վրա ենք կենտրոնանում։ Մինչև մենք ունենանք կոնկրետ պատասխան այդ հարցին, մեծ հավանականությամբ Երկիր մոլորակի կենդանատեսակների երեք քառորդը ոչնչացած կլինի։ Մենք իսկապես չենց ցանկանում հասնել այն կետին, երբ հնարավոր կլինի հստակ ու սպառիչ պատասխան տալ այս հարցին։

Մեկ բան պարզ է ու աներկբա. մենք ապրում ենք ոչնչացման խիստ բարձր սանդղակի ժամանակաշրջանում, ու այդ զանգվածային ոչնչացումը կարող է հազարամյակներ շարունակվել, մինչև վերջնականապես հասնի իր ավարտին։

Կա՞ն արդյոք հատուկ կենդանատեսակներ կամ էլ կենդանիների խմբեր, որոնք առավել խոցելի են ընթացիկ փոփոխությունների հանդեպ։

Կղզիների վրա բնակվող տեսակներն են շատ խոցելի մի շարք պատճառներով։ Նախ՝ դրանք մեկուսացված են, ու մարդը սկսել է, ի թիվս այլ բաների, խախտել այդ պոպուլյացիաների մեկուսացվածությունը։ Օրինակ՝ Նոր Զելանդիայում չկային գիշատիչ կաթնասուններ, ուստի այն կենդանատեսակները, որոնք բնակվում էին այնտեղ, խիստ խոցելի են, քանզի պարզապես զարգացել են առանց գիշատիչների հարևանության։ Բացի դրանից, մի քանի թռչնատեսակ արդեն անհետացել է, ու բազմաթիվ տեսակներ անհետացման վտանգի տակ են։

Այսպիսով, հատկապես վտանգված են այն կենդանատեսակները, որոնք մեկուսացված միջավայրերում են ապրում։ Վտանգված են նաև այն տեսակները, որոնք խիստ կոնկրետ միջավայրում են ապրում կամ էլ հանդիպում են միայն աշխարհի եզակի հատվածներում, քանզի նրանք գնալու այլ տեղ չունեն, ու երբ ոչնչացնում են նրանց կենսական միջավայրը, ոչնչանում են նաև այդ տեսակները։

Այս ամենի մարդկային գործոնը կայանում է նրանում, որ փաստացի մենք ենք պատասխանատու Վեցերորդ ոչնչացման համար։ Իսկ կա՞ն արդյոք մեր կողմից դրական ազդեցության օրինակներ։

Ես չեմ կարծում, որ կա որևէ բանավեճ այն հարցի շուրջ, որ հենց մենք ենք պատասխանատու տեսակների անհետացման այսօրվա ցուցանիշի համար։ Շատ քիչ անհետացումներ կան, եթե իհարկե կան վերջին մեկ դարում, որոնցում դերակատարություն ունեցել են ուրիշ պատճառներ, այլ ոչ մարդը։

Եթե մենք ենք ձգանը ձգողը, ապա ինչո՞վ ենք լիցքավորել հրացանը։

Գոյություն ունեն հազարավոր ու հազարավոր գիտական հրապարակումներ այս հարցի վերաբերյալ։ Մենք լիցքավորել ենք հրացանը՝ պարզապես որս անելով, մենք ներդրել ենք նվաճող տեսակներ, հիմա մենք փոխում ենք կլիման ու դա անում ենք ահավոր արագ երկրաբանական տեսակետից։ Մենք փոխում ենք օվկիանոսների քիմիական բաղադրությունը, մենք փոխում ենք մոլորակի մակերևույթը, մենք կտրում ենք անտառները, մենք տնկում ենք մոնոկուլտուրալ ագրոկուլտուրաներ, ինչը բնավ էլ լավ չէ շատ կենդանատեսակների համար։ Մենք չարաշահում ենք ձկնորսությունն ու որսորդությունը, և այս ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել։

Մենք չունենք փամփուշտների պակաս ու ունենք բավականին մեծ զինանոց։

Հնարավո՞ր է արդյոք դանդաղեցնել կյանքերի այդ կորուստը։

Բոլոր այն ճանապարհներով, որոնցով մենք փոփոխում ենք մոլորակը, կարող են լինել նաև դրական փոփոխություններ։ Եկեք վերցնենք օվկիանոսի մեռյալ կետերը՝ որպես պարզ օրինակ: Մենք ազոտն ու այլ քիմիական թափոնները թաղում ենք ԱՄՆ կենտրոնական ու արևմտյան հատվածներում, իսկ հետո դրանք ընդերային ջրերի միջով անցնում են Միսսիսիպի գետի մեջ ու թափվում Մեքսիկական ծոց՝ առաջացնելով այլ մեռյալ գոտիները։

Հիմնարար մեկ այլ հարց է, թե արդյո՞ք 7,3 միլիարդ բնակչությունը կդառնա 8, իսկ հետո 9 միլիարդ, ու որքանո՞վ հնարավոր կլինի մարդկանց այդ քանակի գոյատևումն այլ կենդանատեսակների հարևանությամբ։ Իսկ գուցե մենք նվազման շեմին ենք, քանզի կլանում ենք շատ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են նաև այլ էակներին։ Ահա մի հարց, որին ես չեմ կարողանում պատասխանել։

Իսկ ի՞նչ կասեք մնացած Հինգ զանգվածային ոչնչացումների մասին, որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի մոլորակը վերականգնվի դրանցից հետո։

Որպեսզի մոլորակի էկոհամակարգը վերադառնա նույն կենսաբանական բազմազանության մակարդակին, պահանջվել են մի քանի միլիոն տարիներ։

Picture of hookers sea lion

Նորզելանդական ծովառյուծները կամ էլ Հուքերի ծովառյուծները լողում են խմբով Բազմացման շրջանի մոտ, որը գտնվում է Նոր Զելանդիայի Էնդերբի կղզու հարևանությամբ։

Այնպես որ, միանգամայն հավանական է, որ այսուհետ մարդիկ կարող են ապրել աշխարհում, որն արդեն գտնվում է զանգվածային ոչնչացման պրոցեսի սկզբում, եթե չասենք՝ դրա մեջտեղում։

Այո, եթե դուք տաք ողնաշարավոր տեսակներին միլիոն տարվա կյանք ու ասեք, որ մարդիկ 200,000 տարին են ապրել իրենց հասանելի միլիոնից, ընդ որում՝ ահագնացող մասսայական ոչնչացման ֆոնին, ապա նույնիսկ ոչինչ չանելու պարագայում հարցը, թե արդյո՞ք մարդիկ՝ որպես կյանքի տեսակ, կկանգնեն ոչնչացման վտանգի առջև, և եթե նույնիսկ մարդիկ պահպանվեն, ապա ապրելիս կլինեն մի աշխարհում, որտեղ չեն լինի շա՜տ այլ կենդանատեսակներ։

Դուք հետաքրքիր հարց արծարծեցիք․ արդյո՞ք մարդիկ կդառնան իրենց իսկ զանգվածային ոչնչացման զոհ։

Ես չեմ պնդի, որ մարդկությունը չի կարողանա գոյատևել շատ ու շատ այլ տեսակներ կորցնելուց հետո, քանի որ մենք արդեն իսկ ապացուցել ենք, որ կարող ենք։ Մենք հարմարվող ենք, բայց ես կարծում եմ, որ մենք չենք ցանկանա պարզել, թե որն է այն սահմանային կետը, որն անցնելուց հետո այլևս ոչինչ ուղղել չի լինի։

Մենք պետք է երկու հարցի պատասխանենք. առաջին՝ լավ, եթե մենք նույնիսկ կարողանանք փրկվել X քանակի այլ տեսակների ոչնչանալու պարագայում, արդյո՞ք պետք է շարժվենք նույն ուղեծրով, թե՞, այնուամենայնիվ, պետք է մշակենք համակարգեր, որոնք թույլ կտան պահպանել մարդկությունը։ Սա իրոք շատ մեծ ու լուրջ հարց է։

Եվ երկրորդ հարցը. եթե անգամ մենք կարողանանք փրկվել՝ որպես տեսակ, արդյո՞ք դա կլինի այն աշխարհը, որում մենք կցանկանայինք ապրել։ Արդյո՞ք դա այն աշխարհն է, որը դուք կցանկանայիք, որ մարդկության ապագա սերունդները ժառանգեին մեզանից։ Սա մեկ այլ հարց է, բայց երկու հարցերն էլ խիստ կարևոր են։ Ասեմ ավելին՝ իմ կարծիքով՝ դրանք չէին էլ կարող ավելի լուրջ լինել։

Աղբյուր՝ Blognews.am

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients