Կառավարությունը կմեղմի էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները սոցիալապես անապահով ընտանիքների համար
SocietyՀայաստանի Հանրապետության կառավարությունն էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները մեղմելու նպատակով կբարձրացնի սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների կամ 400 հազար մարդու սոցիալական նպաստը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով գործադիրը կհ ատկացնի շուրջ 2,5 միլիարդ դրամ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում, սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ:
Վարչապետը նիստի ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հանդես եկավ ծավալուն հայտարարությամբ, որը կներկայացնենք ավելի ուշ: