Այն կանայք, ովքեր ցանկանում են ամուսնության արդյունքում երեխաներ ունենալ, պետք է հնարավորինս հեռու մնան գեղեցիկ տղամարդկանցից: Նման հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ գիտնականներ: Վերջիններիս խոսքով` հաճելի արտաքին ունեցող տղամարդկանց մոտ սերմնահեղուկի որակական հատկանիշները բավական թույլ են զարգացած:
Գիտնականները այս հանգամանքը պայմանավորում են նրանով, որ տեստեստերոնի հիմնական մասը ուղղվում է արտաքին գրավչության ձևավորմանը, որից էլ տուժում է սերմնահեղուկի որակական կազմը:
Մասնագետները նաև չեն բացառել այն վարկածը, որ մի գուցե բնության կողմից արտաքին տեսքի հարցում շռայլ նվեր ստաած տղամարդիկ ստիպված են զրկվել մեկ այլ շռայլությունից` տվյալ պարագայում խոսքը գնում է բարձր որակ ունեցող սերմնահեղուկի մասին:
Ավելի վաղ գեղեցիկ մարդկանց հետ կապված մեկ այլ ուսումնասիրության արդյունքների մասին էին խոսել Ցինցինատիի համալսարանի մասնագետները, ովքեր հավաստիացրել էին, որ հաճելի արտաքինով մարդիկ որպես կանոն ավելի քիչ են հիվանդանում:
Աղբյուր` life.panorama.am