Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի
CultureՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձախումբը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտուպուլոյի եւ հույն խորհրդարանականների հետ:
Ինչպես հաղորդում է ‹‹Ազատ օր››-ը, հանդիպման ընթացքում Հունաստանի խորհրդարանի խոսնակը ստանձնել է այս տարվա հոկտեմբերին խորհրդարանի շենքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումն ու հույս հայտնել, որ բացմանը ներկա կգտնվի իր հայ գործընկեր Գալուստ Սահակյանը:
ՀՅԴ պատվիրակությունն էլ իր պատրաստակամությունն է հայտնել գործնական կերպով սատարել ցուցահանդեսի հաջող իրականացմանը: