Չեխ բազմաթիվ գործարարներ ցանկանում են ծրագրեր իրականացնել Հայաստանում
SocietyՉեխիան Հայաստանին լավ գործընկեր է դիտարկում, իսկ բազմաթիվ չեխ բիզնեսմեններ ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել: Երեւանում հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկն ասաց, որ Հայաստանի կողմից կա նույն դիրքորոշումն ու վերջին տարիներին շփումների եւ այցելությունների արդյունքում հայ-չեխական հարաբերություններն ավելի են զարգացել:
«Շատ երջանիկ եմ, որ երկկողմ հարաբերություններն այսքան արագ զարգանում են: Կա համագործակցության մեծ դաշտ տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարահաշինության ոլորտներում: Բազմաթիվ չեխ գործարարներ պատրաստ են ծրագրեր իրականացնել Հայաստանում»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ շեշտեց, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության հարցեր, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարներ: Այս առումով Նալաբանդյանը կարեւոր համարեց հանգամանքը, որ երկու երկրներում գործում են դեսպանատներ: Նալբանդյանը շեշտեց, որ հանդիպման ընթացքում չեխ գործընկերոջը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետն ու ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ:  ;