ՔԿ-ներում կիրականացվի էներգախնայողության ծրագիր
SocietyՀաշվի առնելով էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները, Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման համար հետազոտություն է կատարել քրեակատարողական հիմնարկներում:
Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հիշեցրեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ջեռուցումն իրականացվում է հիմնականում էլեկտրաէներգիայի միջոցով:
Քրմոյանի խոսքով, պարզվել է, որ այդ ծրագրի իրականացմամբ հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսի առնվազն 40 տոկոս տարեկան խնայողություն: Կառավարությունը հավանություն տվեց ծրագրին: