Կասպից ծովի մակարդակն իջնում է
SocietyԿասպից ծովի մակարդակը, անցյալ տարվա համեմատ, 30 սանտիմետրով իջել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նազիմ Ահմեդովը:
Նրա խոսքով` ծովի մակադակն սկսել է իջնել 2005 թվականից, եւ այդ գործընթացն ավելի ինտեսիվացել է 2009 թվականից:
Ն.Ահմեդովը նշել է, որ ներկայում Կասպից ծովի մակարդակը 28 մետրով ցածր է օվկիանոսի մակարդակից, ինչն անհանգստություն է հարուցում:
«Ջրի մակարդակի իջնելը կփոքրացնի ինքնամաքրվելու նրա ունակությունը եւ կկրճատի կենդանի էակների կյանքի տեւողությունը»,- նշել է նա:
Մասնագետն ընդգծել է, որ ծովի մակարդակի իջեցմանը նպաստում է նաեւ կլիմայի փոփոխականությունը, երկրակեղեւի կառուցվածքային փոփոխությունները եւ գետերում ջրի մակարդակի իջնելը: Նրա խոսքով` այդ գործընթացը շարունակվելու է:
Կասպից ծովում ամենաբարձր մակարդակը դիտվել է 1995 թվականին, իսկ ամենածացր մակարդակը` 1977 թվականին: